Սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ): Հաղորդագրությունում ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում հարց է հնչեցվել կաթնամթերքի շուկայում իրականացվող անկախ հետազոտության մասին։ «Տեղեկացնում ենք, որ մտահոգությունն անհիմն է և առաջարկում ենք հետևել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքին և սոցիալական հարթակների էջերին. սննդամթերքում, մասնավորապես՝ կաթնամթերքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների մասին արվել է հանրային իրազեկում, դրանք լայնորեն տարածվել և լուսաբանվել են նաև զանգվածային լրատվամիջոցներով։ Տեղեկանք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը 2026 թվականին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում իրականացրել է պլանային 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում (հիմնական կասեցումները տրվել են ԱՑԽՄ ցուցանիշով, ինչը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք): Միաժամանակ իրականացվել է արտապլանային 86 ստուգում, որոնցից 37-ում հայտնաբերվել են խախտումներ (այստեղ ներառված են նաև վերստուգումները (մեկ կազմակերպությունում կարող է լինել մի քանի վերստուգում՝ կախված լաբորատոր փորձաքննության արդյունքներից))։ Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները և կասեցումները հրապարակվել-հանրայնացվել են: Ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկայում վերջերս անցկացված անկախ փորձաքննությանը, որի արդյունքում 11 ընկերությունների արտադրանքներում արձանագրվել էին մանրէաբանական անհամապատասխանություններ, ապա դրանց մասին հրապարակումը ևս ընդունվել է որպես ահազանգ և այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ: Արդյունքները կհրապարակվեն: Սպառողի անվտանգության ապահովումը մեր առաջնահերթությունն է, Տեսչական մարմինն աշխատում է հրապարակային և թափանցիկ, սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված յուրաքանչյուր խախտում և անհամապատասխանություն անմիջապես հանրայնացվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին
Սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ):Հաղորդագրությունում ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում հարց է հնչեցվել կաթնամթերքի շուկայում իրականացվող անկախ հետազոտության մասին։«Տեղեկացնում ենք, որ մտահոգությունն անհիմն է և առաջարկում ենք հետևել Սնն...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Գազի ու էլեկտրաէներգիայի սակագներ. ի՞նչ է սպասվում քաղաքացիների գրպանին այս ձմռանը
Armenian Business News (ABNews) / 8 minutes ago

29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
Armenian Business News (ABNews) / 46 minutes ago

Մարկ Ռյուտեն անդրադարձել է Ռուսաստանից ԵՄ հեղուկացված գազի գնումներին
Armenian Business News (ABNews) / 48 minutes ago

«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ
Armenian Business News (ABNews) / 50 minutes ago
Related coverage

«Քո ձայնը»․ Մշակույթ, արհեստ և ներդրում. ի՞նչ է փոխելու GCIC կենտրոնը Գյումրիում 06.11.2026
Public Radio of Armenia / 5 minutes ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
24TV / 24News / 11 minutes ago

Գազի 30% թանկացման դեպքում սահմանի 174 դոլարից կդառնա 226 դոլար, հոսանքի գինն էլ կաճի 1.4 դրամով
Factor.am / 20 minutes ago

Ընկել եմ բանկային խաբեբաների ծուղակ, որը սկսվել է մի նամակից, որին հավատացել եմ. Անահիտ Բախշյան
Aravot / 37 minutes ago