Գազի հնարավոր թանկացումը, էլեկտրաէներգիայի սպասվող սակագնային հաշվարկներն ու էժան ռեսուրսների դիմաց ինքնիշխանությամբ չվճարելու քաղաքական դիրքորոշումը դարձել են խորհրդարանական բյուջետային քննարկումների ամենաթեժ թեմաներից մեկը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի փոխանցմամբ՝ նույնիսկ գազի գնի հնարավոր բարձրացման պարագայում, այս ձմռան ընթացքում դա բնակիչ-սպառողների վրա չի անդրադառնա: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա այն ձևավորվում է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոնների ազդեցությամբ՝ ուղղակիորեն կախված լինելով արտարժույթի փոխարժեքից, հիդրոռեսուրսների ծավալից և իրականացվող ներդրումներից: Մեսրոպ Մեսրոպյան (ՀԾԿՀ նախագահ). «Մինչ այս պահը հնարավոր է եղել էլեկտրաէներգիայի սակագինը պահել նույն կետի վրա։ Ճիշտ այս օրերին մեր գործառույթով մենք պետք է մինչև դեկտեմբերի վերջ հայտարարենք առաջիկա տարվա էլեկտարէներգիայի սակագների ինչպիսին լինելը։ Էս ասածներիս հիման վրա կհաշվարկենք և կոնկրետ պատասխանը այդ ժամանակ կտամ»։ Հարցի քաղաքական և տնտեսական կողմին անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր Հայաստանը չի ստացել ակնկալվող տնտեսական օգուտները, մասնավորապես՝ գազի գնագոյացման հարցում: Տնտեսագիտական կանոնների համաձայն՝ փոքր տնտեսությունները խոշոր շուկաներին միանալիս պետք է ստանան ավելի մեծ արտոնություններ, հակառակ դեպքում դրանք աստիճանաբար կորցնում են իրենց մրցունակությունը։ Մինչդեռ ԵԱՏՄ-ում պատկերը հակառակն է. եթե մինչ անդամակցությունը Հայաստան-Ռուսաստան առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը կազմում էր շուրջ 700 միլիոն դոլար, ապա որոշ ժամանակ անց այդ ցուցանիշը հասել է շուրջ 2 միլիարդ դոլարի։ Գևորգ Պապոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար). «Այսօր ՀՀ-ն ԵԱՏՄ-ից ստանալով 250 միլիոն, տալով՝ 450, ոչ միայն պետք է բացասական չլիներ, այլ պետք է մոտ 1 միլիարդ ստանայինք, ու եթե դրա գինը եղել է այն, որ դրա փոխարեն պետք է լինի էժան գազ, ուրեմն եկեք չասենք՝ էժան գազ։ Մենք փողի փոխարեն ստացել ենք բնամթերք, եթե դա է եղել բանաձևը։ Ինչ վերաբերում է գազի գնին, ես կարծում եմ, որ բոլորիս համար պետք է ընդունելի լինի ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ։ Ես կարծում եմ, որ եթե որևէ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ + 20 դրամի ինքնիշխանություն»։ Այսպիսով, առաջիկա տարվա էներգետիկ սակագների վերջնական պատկերը պարզ կդառնա դեկտեմբերի վերջին, իսկ կառավարության դիրքորոշումը հստակ է՝ տնտեսական հարաբերություններում ռեսուրսների դիմաց վճարումը պետք է կատարվի բացառապես ֆինանսական, այլ նչ թե քաղաքական կամ ինքնիշխանության զիջման գնով:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գազի ու էլեկտրաէներգիայի սակագներ. ի՞նչ է սպասվում քաղաքացիների գրպանին այս ձմռանը
Գազի հնարավոր թանկացումը, էլեկտրաէներգիայի սպասվող սակագնային հաշվարկներն ու էժան ռեսուրսների դիմաց ինքնիշխանությամբ չվճարելու քաղաքական դիրքորոշումը դարձել են խորհրդարանական բյուջետային քննարկումների ամենաթեժ թեմաներից մեկը:Գազի և էլեկտրաէներգիայի սակագները. ի՞նչ է սպասվում քաղաքացիներինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի փոխանցմամբ՝ նույնիսկ գազի գն...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին
Armenian Business News (ABNews) / 50 minutes ago

29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
Armenian Business News (ABNews) / 51 minutes ago

Մարկ Ռյուտեն անդրադարձել է Ռուսաստանից ԵՄ հեղուկացված գազի գնումներին
Armenian Business News (ABNews) / 53 minutes ago

«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ
Armenian Business News (ABNews) / 55 minutes ago
Related coverage

Նենց չի, որ Ալիևի կամ Նիկոլ Փաշինյանի անունը հաճույքով ենք տալիս. Արթուր Միքայելյան
168 Jham / 10 minutes ago

Միրզոյանը Ղազախստանի փոխվարչապետի հետ քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը
24TV / 24News / 11 minutes ago

Մեր միասնությունը վախեցնում է ներքին թշնամուն. սենց են «համոզում»՝ 6 ձայն ստանան. Գոհար Մելոյան
168 Jham / 14 minutes ago

Սամվել Կարապետյանի մեղադրանքը մեկն է՝ ՀՀ-ում հակառակորդի Սահմանադրության դեմ գնալը. Նարեկ Կարապետյան
Aravot / 14 minutes ago