Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությունը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր: Շրջայցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը: Պաշտոնյաները շրջել են ուսումնական հաստատությունում, որը վերակառուցվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում և վերաբացվել է այս ուսումնական տարում 500 և ավելի աշակերտի համար: Աթենա Միխայիլիդուին ներկայացվել են ուսումնական հաստատությունում իրականացվող մասնագիտական հանրակրթական ծրագրերը, ուսումնական նոր գույքով հագեցված դասասենյակները, որոնք ապահովված են ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև արվեստանոցների համար նախատեսված անհրաժեշտ կահավորմամբ: Նախարարները ծանոթացել են միջոցառումների սրահի, մարզադահլիճի պայմաններին և մյուս ենթակառուցվածքներին։ Ժաննա Անդրեասյանն ու Աթենա Միխայիլիդուն դիտել են նաև աշակերտների հեղինակած գեղանկարները, որոնք ցուցադրված են հաստատության ցուցասրահում: Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտներից Նարեն և Անգելինան նախարարներին են նվիրել իրենց հեղինակած նկարները՝ նախապես ներկայացնելով դրանցում արտացոլված խորհրդանիշները: Շրջայցի ընթացքում պաշտոնյաները զրուցել են աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, մասնագիտական նախընտրությամբ և հաջողություն մաղթել ուսումնական գործընթացում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ժաննա Անդրեասյանն ու Աթենա Միխայիլիդուն այցելել են Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Առաջին վարժությունից հետո Գարիկ Կարապետյանը 7-րդն է․ ԱԱ
Shant News / 36 minutes ago

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Shant News / 39 minutes ago

Ալինա Չարաևան պարտություն է կրել Հոնկոնգի մրցաշարի մեկնարկում
Shant News / 1 hour ago

Մենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահ
Shant News / 1 hour ago
Related coverage

Ուժեղ քամին պոկել է դպրոցի տանիքը Սվերդլովսկի մարզում
Yerkir / 2 hours ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Անդրադարձ է կատարվել Կիպրոսի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների զարգացման նախաձեռնությանը
Aravot / 3 hours ago