Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով, ի թիվս այլ հարցերի, ամերիկյան շփումները ռուսական կողմի հետ: Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը: «Կանցլերը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Գերմանիայի կառավարությունը տեղեկացված է ամերիկյան վարչակազմի բանակցությունների մասին», – ասել է նա։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե Մերցի և Թրամփի միջև զրույցը տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հանդիպումից առա՞ջ, թե՞ հետո։