Նոյեմբերի 4-ին Լոնդոնում կայացած պաշտպանական խորհրդակցությունների արդյունքում Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը, պաշտպանական համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև համագործակցությունը նոր ոլորտներում ընդլայնելու վերաբերյալ։ ՊՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Լոնդոնում նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիս Քին ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թթ. ծրագիրը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Միլիոնավոր դրամների չարաշահումներ և զինված խումբ․ ինչ են բացահայտել ՀԿԵ-ի աուդիտները
Factor.am / 15 minutes ago

Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
Factor.am / 23 minutes ago

Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 29 minutes ago

Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
Factor.am / 35 minutes ago
Related coverage

Էլեկտրաէներգիան թանկանալու ա, հերիք ա գազի գինը թանկանա, ներդրումներն ազդում են գնի վրա
24TV / 24News / 12 minutes ago

Պետությունը պետք է կառավարելի դարձնի գենոկոդերի, գենոծրագրերի պարտադիր զարգացումը
Aravot / 13 minutes ago

ՍԴ-ն կնախագահի նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը | Երկիրն այսօր 06․11.2026 | 14։00
Yerkir / 14 minutes ago

Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
24TV / 24News / 19 minutes ago