Ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, գրում է Current time- ը։ Նոյեմբերի 5-ի երեկոյան Ռուսաստանը «Գերան» տեսակի անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նիկոլաևի մարզում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Ռեշետիլովը։ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի փոխանցմամբ՝ ռուսական հարձակման հետևանքով վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ Բելայա Ցերկովի և Օբուխովի շրջաններում։ Բորիսպոլի շրջանում տուժել է երեք մարդ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելայա Ցերկովում հարված է հասցվել էներգիայի պահպանման մարտկոցային համալիրին, որը, ըստ գերատեսչության պնդման, էլեկտրաէներգիա էր մատակարարում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Սումիի շրջանում թիրախավորվել է էլեկտրաենթակայան, իսկ Օդեսայի նավահանգստում՝ բեռնատար նավ, որը, ըստ ռուսական կողմի, Ուկրաինա էր տեղափոխում երկակի նշանակության բեռներ։ Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ավերվել է բնակելի տուն, վիրավորվել է երեք մարդ, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Լույս նոյեմբերի 6-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է հարվածային 227 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դրանցից 196-ը խոցվել են։ «Ուկրէներգո» ընկերության փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ին ամբողջ Ուկրաինայի տարածքում կգործեն էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցեր՝ ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր սպառողների համար։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
Ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, գրում է Current time-ը։ Նոյեմբերի 5-ի երեկոյան Ռուսաստանը «Գերան» տեսակի անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նիկոլաևի մարզում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Ռեշետիլովը։ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի փոխանցմամբ՝ ռուսական հարձակման հետևանքով վնասվել են …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 15 minutes ago

Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
Factor.am / 17 minutes ago

Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան
Factor.am / 19 minutes ago

Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
Factor.am / 28 minutes ago
Related coverage

Գալյանի չիրականացած խոստումը Սահմանադրության մասին #abcmedia #առաջ_հետո
ABC Media / 9 minutes ago

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր
24TV / 24News / 10 minutes ago

Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 10 minutes ago

Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 11 minutes ago