ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին։ ՊԵԿ նախագահը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ընդգծել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված երկարամյա համագործակցության կարևորությունն ու առանցքային դերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված իրականացվող աշխատանքները, առկա հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության ազդեցությունը երկրի տնտեսական մրցունակության վրա։ Առանձնահատուկ կարևորվել են հարկային վարչարարության արդյունավետության և թափանցիկության բարձրացման, հարկային կարգապահության խթանման, ինչպես նաև արդար, արդյունավետ և ժամանակակից հարկային համակարգի ձևավորման ու զարգացման նշանակությունը՝ ՀՀ տնտեսության մրցունակության ամրապնդման համատեքստում։ Անդրադարձ է կատարվել նաև մաքսային վարչարարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ մաքսային միասնական հաշվի ներդրման գործընթացին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող թվայնացման ծրագրերին։ Կարևորվել են նաև արհեստական բանականության գործիքների կիրառման ընդլայնման և դրանց ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությամբ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և դրա շրջանակում ակտիվ փոխգործակցությունն ապահովելու իրենց պատրաստակամությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի և Պուտինի միջև երկխոսության պահպանման կարևորությունը
Shant News / 14 minutes ago

Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը
Shant News / 21 minutes ago

«Ֆերենցվարոշը» արտագնա խաղում հաղթել է «Միլանին»․ ԵԼ
Shant News / 29 minutes ago

Հանդիպում Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարի հետ. ստորագրվել է հուշագիր
Shant News / 36 minutes ago
Related coverage

Էլեկտրաէներգիան թանկանալու ա, հերիք ա գազի գինը թանկանա, ներդրումներն ազդում են գնի վրա
24TV / 24News / 3 minutes ago

Պետությունը պետք է կառավարելի դարձնի գենոկոդերի, գենոծրագրերի պարտադիր զարգացումը
Aravot / 4 minutes ago

ՍԴ-ն կնախագահի նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը | Երկիրն այսօր 06․11.2026 | 14։00
Yerkir / 5 minutes ago

Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
24TV / 24News / 10 minutes ago