Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը, ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության դեսպան Միքայել Մավրոսը և երկու նախարարությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստան-Կիպրոս պատմական ու բարեկամական կապերը՝ վստահություն հայտնելով, որ այցը նոր խթան կհաղորդի կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության խորացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը։ Աթենա Միխայիլիդուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման և ոլորտային փոխգործակցության զարգացման կարևորությունը։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, այդ թվում՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, դասագրքերի արդիականացման և կրթական ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Աթենա Միխայիլիդուն ևս անդրադարձել է Կիպրոսում ընթացող կրթական բարեփոխումներին՝ կարևորելով այս ուղղությամբ փորձի փոխանակումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրթության համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառմանը։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է FAST հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը, ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի գործունեությունը, ինչպես նաև ՀՀ երեք բուհերում ներդրվելիք Ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) զարգացման յոթամյա կրթական ծրագիրը։ Կիպրոսի ԿՍԵ նախարարը ներկայացրել է եվրոպական գործընկերների հետ ուսուցիչների համար ԱԲ կիրառման ուղեցույցների մշակման փորձը՝ պատրաստակամություն հայտնելով դրանք փոխանցելու հայկական կողմին։ Քննարկվել են նաև համալսարանների միջև գործընկերության, ակադեմիական փոխանակումների, համատեղ հետազոտությունների և կրթական ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Կիպրոսի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների զարգացման նախաձեռնությանը։ Կողմերը քննարկել են նաև միջին մասնագիտական կրթության զարգացմանն ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը, ոչ ֆորմալ կրթության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում ներկայացվել է ԹՈՒՄՈ և ՔՈԱՖ կենտրոնների, ինչպես նաև ավելի քան 600 դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը։ Կարևորվել են նաև երիտասարդության ոլորտում համատեղ ճամբարների և փոխանակման ծրագրերի իրականացումը, սպորտի ոլորտում համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը։ Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում նախատեսվող սպորտային խոշոր միջոցառումներին, այդ թվում՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, Ֆրանկոֆոնիայի խաղերին և ծանրամարտի աշխարհի առաջնությանը։ Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը և Աթենա Միխայիլիդուն ստորագրել են կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների ոլորտային կառույցների միջև գործընկերային կապերի ամրապնդման համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հանդիպում Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարի հետ. ստորագրվել է հուշագիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը
Shant News / 19 minutes ago

Ես համոզված եմ, որ առաջիկայում Հայաստան- Թուրքիա հարաբերությունները կհաստատվեն
Shant News / 21 minutes ago

Թեհրանը պնդում է, որ Իրանի հրթիռները, ի պատասխան ԱՄՆ-ի հարձակման, կարող են հասնել Եվրոպա
Shant News / 25 minutes ago

Կոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին
Shant News / 33 minutes ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Անդրադարձ է կատարվել Կիպրոսի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների զարգացման նախաձեռնությանը
Aravot / 56 minutes ago

Պուտինի շքանշանը. ի՞նչ են սովորեցնում Հայ-ռուսական համալսարանում
1in.am / 2 hours ago