«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրված Վլադիմիր Վարդանյանն ու ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը չկարողացան անհրաժեշտ ձայներ հավաքել, և Սահմանադրական դատարանը մնաց առանց նախագահի։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին ՍԴ-ում իրավիճակն այնքան է փոխվել, որ Էդգար Շաթիրյանի առաջադրման դեպքում հենց նա կարող է ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ դատավորների շրջանում Շաթիրյանի օգտին կոնսենսուս է ձևավորվել, և այս անգամ ընտրությունը կարող է ավարտվել նրա հաղթանակով։ Սակայն ՍԴ-ում իրավիճակը բավականին գերլարված է։ Բանն այն է, որ իշխանությունները նախապես ակնկալել են, որ Վլադիմիր Վարդանյանը, որը Ազգային ժողովից տեղափոխվել էր Սահմանադրական դատարան, ի վերջո կդառնա իշխանության նախընտրած թեկնածուն՝ ՍԴ նախագահը։ Ըստ էության, նրա տեղափոխությունը խորհրդարանից ՍԴ դիտարկվել է որպես իշխանության կողմից որոշակի քաղաքական հաշվարկի մաս։ Սակայն, մեր բացառիկ տեղեկություններով, ՍԴ-ում խաղաթղթերը լիովին խառնվել են իրար։ Էդգար Շաթիրյանի՝ վերջին տարիների աշխատանքը դատարանում, կարծես թե, նրան թույլ է տվել ամրապնդել դիրքերը և ստանալ դատավորների ավելի մեծ աջակցությունը։ Հատկանշական է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանից որևէ հստակ ազդակ չկա, թե ՍԴ նախագահի պաշտոնում պետք է ընտրվի Վլադիմիր Վարդանյանը։ Եվ հենց այս անորոշությունն է ավելի սրում իրավիճակը։ Այսպիսով, այսօր Սահմանադրական դատարանում սպասվող ընտրությունը կարող է վերածվել իշխանության ակնկալիքների և դատավորների իրական ընտրության բախման։ Եթե Էդգար Շաթիրյանը կրկին առաջադրվի, ապա, ըստ մեր աղբյուրների, նա ունի ՍԴ նախագահ դառնալու լուրջ հնարավորություն»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 59 minutes ago
Related coverage

Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ
Sputnik Armenia / 29 minutes ago

Քաղաքական ուժերի հայտարարությունը.Փաշինյանի ծաղրական արձագանքը ընդդիմությանը.alphanewsroom
Alpha News / 3 hours ago

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 4 hours ago

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ճեպազրույցը
Aravot / 5 hours ago