«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ՝ նպատակը նաև երևանցիների վստահությունը շահելն ու սեփական պաշտոնն ամրապնդելն է։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի քաղաքապետ դառնալու նպատակ ունի Ալեն Սիմոնյանը։ Նույն պաշտոնին հավակնելու մասին տեղեկություններ են շրջանառվում նաև վարչապետի նախկին օգնական, Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանի առնչությամբ։ Այսպիսով, Ավինյանի աթոռի համար հնարավոր մրցակցությունը հասունանում է հենց իշխանության ներսում։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանը պատրաստվում է հայտարարել Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը 2028 թվականի սկզբին մեկնարկելու մասին։ Մինչ այդ դարձյալ նախատեսվում է իրականացնել նախագծման աշխատանքները։ Նկատենք, որ մոտ 8 տարի է՝ ՔՊ-ն խոսում է Աջափնյակի մետրոյի մասին, սակայն նախագծումից այն կողմ հարցը առաջ չի շարժվում։ Քաղաքապետի թիմը քննարկում է նաև էստակադաների կառուցման, ճանապարհների վերանորոգման և խցանումների նվազեցման խոշոր ծրագրեր։ Բայց էլի դեռ չկան լուրջ առաջընթացի քայլեր։ Երևանցիների՝ տարիներով չլուծված խնդիրներն այսպիսով հայտնվում են նաև իշխանության ներքին մրցակցության օրակարգում։ Ընտրություններին դեռ երկու տարի կա, բայց Ավինյանն արդեն սկսել է սեփական դիրքերի ամրապնդումը։ Հարցն այն է՝ մինչև ընտրություններ երևանցիները կտեսնե՞ն այդ ծրագրերի արդյունքը, թե՞ հերթական խոստումները կծառայեն քաղաքապետի աթոռը պահելուն։ Չմոռանանք՝ Ավինյանի դերը հետհեղափոխական ամենամեծ ծրագրի ձախողման մեջ. ԱՆԻՖ հիմնադրամը մոտ 70 մլն դոլար մսխեց, լուծարվեց, որի ղեկավարը նույն Ավինյանն էր»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 59 minutes ago

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Պետդեպը հերքել է Ռուբիոյի՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը
Sputnik Armenia / 14 minutes ago

Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն
Sputnik Armenia / 24 minutes ago

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

«Ուժեղ Հայաստան»-ի անդամները հանդիպում են մտավորականների հետ #ուղիղ
Pastinfo / 3 hours ago