ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ-ի առաջնորդը հայտարարել Է Ուկրաինայի հարցով լայնածավալ գործարքի նախապատրաստման մասին, որը կարող է վերաբերել նաև Եվրոպային: Թրամփի խոսքով՝ կողմերը շատ մոտ են հակամարտության կարգավորմանը:Ուկրաինական պատվիրակության հետ ԱՄՆ-ի ղեկավարը չի հանդիպել։Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում: ՌԴ պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ինչպես նշել են Կրեմլում, կողմերը կքննարկեն անվտանգության երաշխիքները։