ՍԱՏՄ-ն անդրադարձել է այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում հնչեցված մտահոգությանը, թե ոլորտի պատկան մարմինը «մեզ չի ահազանգում կամ գոնե կասեցնում վտանգավոր մթերքի վաճառքը»։ «Տեղեկացնում ենք, որ լրագրողի մտահոգությունն անհիմն է, և առաջարկում ենք հետևել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքին և սոցիալական հարթակների էջերին: Սննդամթերքում, մասնավորապես՝ կաթնամթերքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների մասին արվել է հանրային իրազեկում, դրանք լայնորեն տարածվել և լուսաբանվել են նաև զանգվածային լրատվամիջոցներով, այդ թվում՝ Mediahub-ում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2026 թվականին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում իրականացրել է պլանային 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում (հիմնական կասեցումները տրվել են ԱՑԽՄ ցուցանիշով, ինչը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք): Միաժամանակ իրականացվել է արտապլանային 86 ստուգում, որոնցից 37-ում հայտնաբերվել են խախտումներ (այստեղ ներառված են նաև վերստուգումները (մեկ կազմակերպությունում կարող է լինել մի քանի վերստուգում՝ կախված լաբորատոր փորձաքննության արդյունքներից))։ Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները և կասեցումները հրապարակվել-հանրայնացվել են: Ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկայում վերջերս անցկացված անկախ փորձաքննությանը, որի արդյունքում 11 ընկերությունների արտադրանքներում արձանագրվել էին մանրէաբանական անհամապատասխանություններ, ապա դրանց մասին հրապարակումը ևս ընդունվել է որպես ահազանգ և այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ: Արդյունքները կհրապարակվեն: Սպառողի անվտանգության ապահովումը մեր առաջնահերթությունն է, Տեսչական մարմինն աշխատում է հրապարակային և թափանցիկ, սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված յուրաքանչյուր խախտում և անհամապատասխանություն անմիջապես հանրայնացվում է»,- նշել են ՍԱՏՄ-ից:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Կաթնամթերքի ոլորտում հայտնաբերված բոլոր խախտումները հանրայնացվել են»․ ՍԱՏՄ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցությունները․ Ֆիցո
ArmLur / Zhoghovurd / 42 minutes ago

Թուրքիայում զինված hարձակման հետևանքով 8 մարդ է զոhվել
ArmLur / Zhoghovurd / 52 minutes ago

Քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման և իրականացման ժամկետները
ArmLur / Zhoghovurd / 55 minutes ago

Չինաստանը դեմ է ԵՄ-ի միակողմանի առևտրային մեխանիզմներին և սպառնում է պատասխան քայլերով
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Փաշինյանը մոռացե՞լ է նախկին սպառնալիքները #abcmedia #պատասխան_ապտակ
ABC Media / 4 minutes ago

ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք
168 Jham / 5 minutes ago

Ամուլսարի բնապահպանական խնդիրը՝ taz-ի հայացքով
Azg / 21 minutes ago

Գերմանիան հեշտացնում է թուրք գործարարների՝ վիզա ստանալու գործընթացը
168 Jham / 22 minutes ago