ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի ենթակառուցվածնքերի տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան, կենտրոնական գրասենյակի գնումների պատախանատու Նուրիլյա Մոլդախմատովան և բանկի երևանյան գրասենյակի գլխավոր բանկիր, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հատկապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՎԶԵԲ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, ծրագրերն ու նախագծերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» ծրագրին։ Քննարկվել են ծրագրի առանցքային կետերին՝ ֆինանսավորմանը և ժամկետներին վերաբերող հարցեր։ Տիկին Ղալեչյանը կարևորել է ծրագրի առաջընթացի ապահովմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի ներքո բոլոր գործընթացների՝ սեղմ ժամկետներում իրականացնելու։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող այլ ծրագրերին և պլանավորվող նախագծերին վերաբերող հարցեր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման և իրականացման ժամկետները
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցությունները․ Ֆիցո
ArmLur / Zhoghovurd / 41 minutes ago

«Կաթնամթերքի ոլորտում հայտնաբերված բոլոր խախտումները հանրայնացվել են»․ ՍԱՏՄ
ArmLur / Zhoghovurd / 47 minutes ago

Թուրքիայում զինված hարձակման հետևանքով 8 մարդ է զոhվել
ArmLur / Zhoghovurd / 51 minutes ago

Չինաստանը դեմ է ԵՄ-ի միակողմանի առևտրային մեխանիզմներին և սպառնում է պատասխան քայլերով
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Աշխարհում ամեն պահ բան է փոխվում՝ մերոնք իրենց հարայ-հրոցին
Azg / 15 minutes ago

Կվերսկսվի՞ Իրանի դեմ պատերազմը
Azg / 16 minutes ago

Հայաստանին է նվիրված Jungle world շաբաթաթերթի 40-րդ համարը
Azg / 23 minutes ago

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 29 minutes ago