Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկի կալանավորի կինը փորձել է թմրանյութեր փոխանցել ամուսնուն, հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը։ Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին։ Կալանավորը նախապես համաձայնեցրել է ծրագիրը կնոջ հետ։ Երեք տղամարդ հղի կնոջը տրամադրել են թմրանյութերը, որոնք նա պետք է փոխանցեր ամուսնուն երկարատև տեսակցության ժամանակ, սակայն Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են դրանք։ Դատախազությունը մեղադրանք է առաջադրել միջադեպի կապակցությամբ չորս անձի։ Հղի կնոջը թմրանյութեր մատակարարած երեք հանցակիցները մեղադրվում են թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և վաճառքի/փոխանցման մեջ՝ մեծ և առանձնապես խոշոր չափերով։ Կինը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի տեղափոխման փորձ կազմակերպելու մեջ՝ հատկապես մեծ չափով։ The post Կինը փորձել է թմրանյութեր փոխանցել կալանավորված ամուսնուն appeared first on AliQ Media .