Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 5.9%, ինչը 0.3%-ով ավելի է սեպտեմբերի ցուցանիշից։ Գնաճի աճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է տրանսպորտի ոլորտում վառելիքի թանկացումը, որտեղ գներն տարեկան կտրվածքով աճել են 21.9%-ով։ Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ. Այս խմբում գներն աճել են 3.1%-ով, ինչը տարեկան գնաճի վրա ազդել է 1.07 տոկոսային կետով։ Գներն աճել են հետևյալ ենթախմբերում․ ձկնեղեն (20.2%), միս և մսամթերք (7.6%), բուսական յուղ և ճարպ (7%), սուրճ, թեյ և կակաո (5.7%), բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր (4.1%), հաց և հացամթերք (4%), կաթ, պանիր և ձու (0.6%)։ Միևնույն ժամանակ, գները նվազել են հետևյալ ենթախմբերում․ միրգ և խաղող (-4.5%), շաքարավազ, ջեմ և այլ քաղցրավենիք (-3.3%), հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր (-1.2%)։ Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ. Այս խմբում գներն աճել են 10.1%-ով, ինչն ընդհանուր ցուցանիշի վրա ազդել է 0.98 տոկոսային կետով։ Գներն հիմնականում աճել են հետևյալ ենթախմբերում․ բնակարանի փաստացի վարձավճար (12.8%), բնակարանի ընթացիկ սպասարկում և նորոգում (11.9%), էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ (10.6%)։ Առողջապահություն. Նշված ժամանակահատվածում այս խմբում գներն աճել են 8.4%-ով, ինչն ընդհանուր գնաճի վրա ազդել է 0.69 տոկոսային կետով։ Գներն աճել են հետևյալ ենթախմբերում․ ամբուլատոր բժշկական ծառայություններ (11.7%), բժշկական ապրանքներ, ապարատուրա և սարքավորումներ (9.4%)։ Կրթություն. Այս խմբում գները նվազել են 12%-ով․ համապատասխանաբար, խմբի ավանդը տարեկան ցուցանիշում կազմել է -0.53 տոկոսային կետ։ Գները նվազել են բարձրագույն կրթության ոլորտում (-32.9%)։ Միևնույն ժամանակ, գներն աճել են հետևյալ ենթախմբերում․ նախադպրոցական և տարրական կրթություն (8.8%), միջնակարգ կրթություն (6.6%), ըստ մակարդակի չսահմանված կրթություն (5.5%)։ The post Հոկտեմբերին Վրաստանում տարեկան գնաճը հասել է 5.9%-ի appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հոկտեմբերին Վրաստանում տարեկան գնաճը հասել է 5.9%-ի
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերին... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Էրդողանի ուղերձը Կղավելաշվիլիին․ Թուրքիայի նախագահը ողջունել է Վրաստանին օդային տարածքն անցնելիս
AliQ Media / 2 hours ago

Ընդդիմադիր կուսակցությունների հանդիպումը միջազգային կազմակերպությունների և դիվանագետների հետ
AliQ Media / 2 hours ago

Որոնողափրկարարական գործողություն Ռիոնում․ փրկարարները փնտրում են գետն ընկած մեքենայի ուղևորներին
AliQ Media / 2 hours ago

Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն ազատ են արձակվել
AliQ Media / 15 hours ago
Related coverage

ბრალი წარუდგინეს დედას, რომელიც 11 წლის შვილს ქუჩაში მოწყალების თხოვნას აიძულებდა
JNEWS / 4 hours ago

გაზმომარაგება ჯავახეთში, 5 ნოემბერს აღდგება
JNEWS / 4 hours ago

Ջավախքում գազամատակարարումը կվերականգնվի նոյեմբերի 5-ին
JNEWS / 9 hours ago

В Ахалкалаки растёт число онкологических больных: врачи за раннюю диагностику
JNEWS / 10 hours ago