2025 թվականի հոկտեմբերի 4-ի բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն այսօր՝ նոյեմբերի 4-ին, ազատ են արձակվել բանտից։ Զոդելավան լքել է Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկը, իսկ Լաշա Բերիձեն՝ Գլդանիի բանտը։ Բանտից ազատ արձակված Մուրթազ Զոդելավան լրագրողներին ասել է, որ հոկտեմբերի 4-ի իրադարձությունների վերաբերյալ կուտակվել են բազմաթիվ հարցեր, բայց այս փուլում ինքը չի կարող պատասխանել դրանց բոլորին։ Նա նշել է, որ ինքը քաղաքական ծրագրեր չունի և այլևս իրեն քաղաքականության մեջ չի տեսնում։ Հատկանշական է, որ ավելի վաղ երկուսի հետ էլ կնքվել էր մեղքի խոստովանության պայմանագիր: The post Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն ազատ են արձակվել appeared first on AliQ Media .