Քաղաքագետ Ասլան Ռուբաևը Alpha News -ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունն ու ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ Փորձագետի կարծիքով՝ Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը՝ միևնույն ժամանակ պահպանելով դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվայից հետագա հեռացումն ու արևմտյան ազդեցության ուժեղացումը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ «Ցավոք, ստիպված ենք արձանագրել այն, ինչի մասին նախազգուշացրել և նախկինում բազմիցս խոսել ենք. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի՝ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ուղեծրից դուրս բերելու, Ռուսաստանից հեռացնելու և արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, այն բոլորովին այլ ձևաչափով կառուցելու համար։ Այժմ գլխավոր հարցն այն է, թե ինչպես թույլ չտալ, որ Հայաստանը կորսվի, ինչպես պահպանել բնականոն, բարեկամական ու ջերմ հարաբերությունները մեր պատմական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, որպեսզի այս ամենը որևէ պարագայում չհանգեցնի այն իրադարձությունների կրկնությանը, որոնց ականատեսն ենք այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այնուամենայնիվ, Հայաստանը Ուկրաինա չէ, սակայն արտաքին քաղաքական քայլերն ու քաղաքական գործընթացները շատ նման են և հիշեցնում են Ուկրաինայի գործելաոճը։ Հույս ունենք, որ հայ ժողովրդի իմաստնությունը թույլ չի տա կրկնել այն սխալները, որոնք թույլ տվեց երիտասարդ ուկրաինական պետությունը»,- ասել է փորձագետը։ The post Փաշինյանն ամեն ինչ կանի, որը Հայաստանը դուրս բերի Ռուսաստանի ազդեցության ուղեծրից. Ասլան Ռուբաև appeared first on Alphanews .