Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձրացել է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում մասնակցած հանդիպումների թվով ֆուտբոլիստների պատմական վարկանիշի 13-րդ հորիզոնական։ 37-ամյա հայ կիսապաշտպանի համար հոբելյանական դարձավ Չեմպիոնների լիգայի՝ նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ հանդիպումը (0։3), որի երկրորդ խաղակեսում նա խաղադաշտ դուրս եկավ փոխարինման։ Այս պահին Մխիթարյանի հաշվին եվրագավաթային մրցաշարերում անցկացրած 165 հանդիպում է։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսից։ Վարկանիշի լավագույն տասնյակում ընդգրկվելու համար «Ինտերի» հայ կիսապաշտպանին բավական է անցկացնել ևս երկու հանդիպում։ Ներկայումս լավագույն տասնյակի վերջին հորիզոնականները զբաղեցնում են Լիոնել Մեսսին, Ջանլուիջի Բուֆոնը և Թոմաս Մյուլերը։ The post Հենրիխ Մխիթարյանը բարձրացել է ՈւԵՖԱ-ի մրցաշարերում անցկացրած խաղերի թվով պատմական վարկանիշի 13-րդ տեղ appeared first on Alphanews .