ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններում բոլոր գործընթացներն էլ որոշակիորեն հիմնված են էմոցիոնալ ֆունդամենտի վրա։ Երբ Կոնգրեսում նման փոփոխություն է լինում, դա նախագահի քաղաքականությանը տրված վստահության քվեն է։ Այս մասին Alpha News -ի տաղավարում ասել է քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանը։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակի հիմնական և հիմնարար պատճառներից մեկը տնտեսական գործոնն է, մասնավորապես՝ էներգակիրների՝ բենզինի և գազի գների աճը, որն անմիջականորեն կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների հետ։ «Շատ ամերիկացիներ կարող են ընդհանրապես չհետաքրքրվել արտաքին քաղաքականությամբ, սակայն բենզինի թանկացումն անմիջականորեն հարվածում է թե՛ սպառողի գրպանին, թե՛ արտադրությանը։ Քանի որ նավթն օգտագործվում է գրեթե բոլոր ապրանքների արտադրության մեջ, դրա թանկացումը գնաճային սպասումներ է առաջացնում, ինչի հետևանքով նվազում է բնակչության գնողունակությունը»,- ընդգծել է նա։ Ըստ Հայկ Տեր-Ներսիսյանի՝ հիմնական քաղաքական պայքարը ծավալվելու է Դոնալդ Թրամփի ներքին քաղաքական կարգավորումների շուրջ, այդ թվում՝ կադրային նշանակումների հարցում։ «Երբ Սպիտակ տանը նախագահն է, իսկ Կոնգրեսում՝ հակառակորդ կուսակցությունը, Գերագույն դատարանի կամ այլ առանցքային պաշտոններում թեկնածուներ ընտրելիս սովորաբար գնում են փոխզիջումների՝ նախապատվությունը տալով չափավոր հայացքներ ունեցողներին, որոնք աչքի չեն ընկնում ծայրահեղ պահպանողական կամ ծայրահեղ լիբերալ դիրքորոշմամբ»,- հավելել է քաղաքագետը։ The post ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վրա ազդել են նաև տնտեսական գործոնները․ Հայկ Տեր-Ներսիսյան appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վրա ազդել են նաև տնտեսական գործոնները․ Հայկ Տեր-Ներսիսյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հայկական «Դլե յամանն» ու ռուսական ժողովրդական երգը՝ Զառայի նոր ստեղծագործությունում
Alpha News / 16 minutes ago

Կարեն Թորոսյանի ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույնների ցանկում
Alpha News / 46 minutes ago

Հենրիխ Մխիթարյանը բարձրացել է ՈւԵՖԱ-ի մրցաշարերում անցկացրած խաղերի թվով պատմական վարկանիշի 13-րդ տեղ
Alpha News / 1 hour ago

Միքայել Լորիս-Մելիքով․ հայ գեներալը, որը փորձեց բարեփոխել Ռուսական կայսրությունը
Alpha News / 2 hours ago
Related coverage

Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Factor.am / 3 hours ago

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
Factor.am / 4 hours ago

Москве по-прежнему непонятна позиция Еревана по вопросу выбора между ЕАЭС и ЕС – МИД РФ
Sputnik Armenia / 4 hours ago

Դատարանը մասամբ մեղմացրեց Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի պայմանները
Aravot / 4 hours ago