Տասնյակ հազարավոր մարդիկ երթով անցել են Լիոնի փողոցներով՝ աշխատավարձերի և գնողունակության վերաբերյալ համազգային գործադուլի շրջանակում: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, երբ բողոքի երթուղու երկայնքով սկսվել են բախումներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես» -ը՝ վկայակոչելով Euronews-ը։ Նշված միջոցառումը կազմակերպվել է ֆրանսիական արհմիությունների կողմից, որոնք կենտրոնացել են աշխատավարձերի և հանրային ծառայությունների վերաբերյալ բազմահազար քաղաքացիների պահանջների վրա: Իշխանությունների գնահատմամբ՝ երթի մասնակիցների թիվը 30 000 էր, մինչդեռ CGT արհմիությունը պնդել է, որ երթին մասնակցել է 55 000 մարդ։ Քաղաքի փողոցներով ընթանալիս մասնակիցները պարզել են արհմիութենական կոչեր պարունակող պաստառներ։ Երթն անցել է տեղական իշխանությունների կողմից սահմանված երթուղով, քանի որ վերջիններս արգելել են ցույցերը Լիոնի կենտրոնական հատվածում՝ մտավախություն ունենալով վանդալիզմի և թալանի հնարավոր նոր դեպքերի առթիվ։ Արհմիությունները դատական կարգով բողոքարկել են այդ սահմանափակումները, սակայն նրանց հայցը մերժվել է։ Քաղաքում տրանսպորտային հաղորդակցությունը խաթարվել է, խափանվել է մետրոյի և ճոպանուղու աշխատանքը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լիոնում տասնյակ հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս տարվա իմ տեսած առաջին ձյունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Ֆիդանն ու Արաղչին քննարկել են իրանա-ամերիկյան բանակցային գործընթացը
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

Ռոնալդուն հայտարարել է հավաքականից հեռանալու մասին
ArmLur / Zhoghovurd / 41 minutes ago

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է
ArmLur / Zhoghovurd / 56 minutes ago
Related coverage

Ընդդիմության պայքարը պետք է երաշխավորված լինի իշխանափոխությամբ. Ալեն Ղևոնդյան
5TV Armenia / 14 minutes ago

Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
Factor.am / 16 minutes ago

Տեռորիստական ձեռագիր. Ով է ում պատանդ պահում․ «Կարճ ասած»
5TV Armenia / 24 minutes ago

ՆԻԿՈԼԸ ԽԼԵԼ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԵՐԸ․ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
168 Jham / 29 minutes ago