Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավարտել է կարիերան Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Այդ մասին 41-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերում։ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես էր գալիս 2003 թվականից և անցկացրել է 234 խաղ ու դարձել 146 գոլի ու 45 գոլային փոխանցման հեղինակ: Նա ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ: Ավելի վաղ Ռոնալդուն 30 օրով հեռացվել էր Պորտուգալիայի հավաքականից: Նա պատժվել էր ազգային թիմի ճամբարը լքելու համար: Դանիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի հանդիպումից առաջ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը սեպտեմբերի 30-ին հեռացել էր Պորտուգալիայի հավաքականից՝ իմանալով, որ չի լինելու մեկնարկային կազմում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոնալդուն հայտարարել է հավաքականից հեռանալու մասին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս տարվա իմ տեսած առաջին ձյունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Ֆիդանն ու Արաղչին քննարկել են իրանա-ամերիկյան բանակցային գործընթացը
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է
ArmLur / Zhoghovurd / 46 minutes ago

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago
Related coverage

«Տորենսե» – «Արարատ-Արմենիա»․ Տուլիպայի պորտուգալական վերադարձն ու հայկական ակումբի եվրագավաթային նոր փորձությունը
168 Jham / 3 minutes ago

Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
24TV / 24News / 10 minutes ago

Երբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունը
Shant News / 25 minutes ago

Ռոնալդուն հայտարարել է հավաքականից հեռանալու մասին
Shant News / 53 minutes ago