Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Քննարկվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող բանակցությունները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։ «Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող բանակցային գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային այլ զարգացումներ», – հայտնել է աղբյուրը։