Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Էթելաաթ» թերթում հրապարակել է հոդված, որը նաև ռեզոնանսային արձագանք է գտել Հայաստանում։ Իհարկե, ինձ համար որևէ նորություն չկար հոդվածում, քանզի իրանական կողմի դիրքորոշումը (նկատի ունեմ իրական, և ո’չ թե դիվանագիտական ձևակերպումները) միշտ եղել են անկեղծ, բաց ու հստակ։ Նրանք միշտ դեմ են եղել ամերիկյան ներկայության ամրապնդմանը Իրանի սահմանների մոտ, այս հարցում միշտ զգայուն են եղել, որովհետև տեսել են սպառնալիք սեփական ազգային և անվտանգային շահերի համար։ Այլ բան է, որ Հայաստանում զուտ քարոզչական աշխատանքներ կատարող մարդիկ մշտապես իրանական կողմի դիրքորոշումը փորձել են ներկայացնել բացառապես դիվանագիտական նուրբ ձևակերպումներից անհրաժեշտ ուղերձ հանելով և ներկայացնելով, որ Իրանը բացարձակ դեմ չէ TRIPP նախագծին և ԱՄՆ ներկայության ամրապնդմանը։ Փաշինյանը թերևս առավել խորամանկ էր գտնվել, քան իր դրկից քարոզչական գործիքները, երբ հայտարարում էր, որ ցանկանում է Իրանը և Ռուսաստանը ևս որևէ ձևաչափով մասնակցեն այս նախագծին։ Իր հոդվածում Վելայաթին Հայաստանի ղեկավարությանը մեղադրել է Արևմուտքի, առաջին հերթին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը ենթարկվելու մեջ։ Քննադատության գլխավոր թիրախը բնականաբար մնացել է TRIPP նախագիծը («Թրամփի ուղի»)։ Վելայաթին Փաշինյանի՝ Զանգեզուրի միջանցքը «Թրամփի ուղի» վերանվանելու առաջարկն ընդունելու որոշումը որակել է որպես անհիմն և չմտածված քայլ, որը կարող է Հարավային Կովկասում հրահրել թշնամանքի և լարվածության նոր փուլ։ Ուշագրավ է հատկապես Վելայաթիի այն միտքը, որ «Իրանը Հարավային Կովկասի անվտանգության ապահովումը համարում է իր պատասխանատվությունը՝ ինչպես Ռուսաստանի հետ համատեղ, այնպես էլ առանց նրա»։ Սա թերևս Իրանի նոր հավակնությունների և վերաձևվող աշխարհակարգում տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիայի ձևավորման իրանական տեսլականի անոնս կարելի է համարել։ Միաժամանակ Վելայաթին հիշեցնում էր, որ նահատակ առաջնորդ Ալի Խամենեին նախկինում բացահայտորեն հայտարարել է ադրբեջանական «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման անընդունելիության մասին։ Այս ուղերձը կարևոր է այնքանով, որ նահատակ Ալի Խամենեի հիշատակումը հոգևոր, բարոյական և քաղաքական պատասխանատվություն է հաղորդում խնդրին. «ոչ մի դեպքում թույլ չտալ ադրբեջանական միջանցքի ստեղծում» և սա միանշանակ բխում է նաև Հայաստանի ազգային շահերից։ Եվ որպես խոսքիս հավաստում, Վելայաթին հավելում է, որ արտաքին քաղաքականության հարցերում Խամենեիի ռազմավարական հայտարարությունները Իսլամական Հանրապետության համար կարմիր գծեր են։ Սա հենց այն ինստիտուցիոնալիզացիան է, որը ինչպես նշեցի բխում է ո’չ միայն Իրանի, այլև Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական շահերից։ ԵՒ իհարկե Վելայաթիի խոսքի այն հատվածը, որը վերնագրեր ու գլխագրեր է հասցրել դառնալ, վերաբերվում է ԱՄՆ-ին։ Նա մասնավորապես նշել է, թե Հայաստանի դեսպանին հստակ տեղեկացրել է, որ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ կարմիր գիծը, ապա Իրանը կկոտրի նրանց ոտքերը։ Այսպիսով, ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմից հետո Թեհրանը փոխում է իր արտաքին քաղաքականության էությունը` որդեգրելով պրոակտիվ և կանխարգելիչ արտաքին քաղաքականության։ Ընդ որում, կարծում եմ, որ փոխվում է նաեւ Իրանի պաշտպանական քաղաքականությունը, որի մասին, իհարկե, կխոսենք հետո։ Արա Պողոսյան, քաղաքագետ The post Վելայաթին Փաշինյանի՝ Զանգեզուրի միջանցքը «Թրամփի ուղի» վերանվանելու առաջարկն ընդունելու որոշումը որակել է որպես անհիմն և չմտածված քայլ appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վելայաթին Փաշինյանի՝ Զանգեզուրի միջանցքը «Թրամփի ուղի» վերանվանելու առաջարկն ընդունելու որոշումը որակել է որպես անհիմն և չմտածված քայլ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Իրանական մամուլը լայնորեն տարածել է Հայաստանի վարչապետին ուղղված Իրանի նախկին արտգործնախարար, Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալիաքբար Վելայաթիի խոսքը
Azg / 3 hours ago

Նոյեմբերի 9-ին նամակներ կհանձնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը. Արցախի Հանրային խորհուրդ
Azg / 4 hours ago

«Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ». Իրանի առաջնորդի խորհրդականի նախազգուշացումները՝ Փաշինյանին
Azg / 5 hours ago

Եթե չհենվենք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ գոյությունը կասկածի տակ կհայտնվի. Փաշինյան
Azg / 6 hours ago
Related coverage

Ընդդիմության պայքարը պետք է երաշխավորված լինի իշխանափոխությամբ. Ալեն Ղևոնդյան
5TV Armenia / 8 minutes ago

Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
Factor.am / 10 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս տարվա իմ տեսած առաջին ձյունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Տեռորիստական ձեռագիր. Ով է ում պատանդ պահում․ «Կարճ ասած»
5TV Armenia / 17 minutes ago