Ռուսաստանը Սպիտակ տանը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ կայանալիք հանդիպմանը կներկայացնեն Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Վիզաների հարցը լուծվել է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Այո, ռուսական կողմն իսկապես կներկայացնեն Լանտրատովան և Դմիտրիևը», – ասել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը ավելի վաղ հայտնել էր, որ հույս ունեն՝ հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնեն Ռուսաստանի օմբուդսմենը և ՌՈՒՆՀ-ի ղեկավարը։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ դա կախված է նրանից, թե արդյոք Լանտրատովան կհասցնի մեկնել, քանի որ նրա հետ մեկնողներից ոչ բոլորն ունեին վիզա։ Պեսկովի խոսքով՝ վիզաների հարցն այդ պահին խնդրահարույց էր։ «Եթե, այսպես ասած, լոգիստիկայի հետ կապված բոլոր հարցերը հաջողվի կարգավորել, ապա կմեկնեն Յանա Լանտրատովան և Կիրիլ Դմիտրիևը», – ասել էր Պեսկովը։ Ըստ տեղեկությունների՝ ուկրաինական կողմից հանդիպմանը կմասնակցեն «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։ Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփն աջակցել է Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում մարդասիրական առաքելության իրականացմանը և հասել այդ շրջանում հրադադարի հաստատմանը՝ քաղաքի բնակիչների տարհանումն ապահովելու նպատակով։ Օլեշկիից տարհանվել է շուրջ 800 մարդ։ Նոյեմբերի 5-ին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Նա նաև ելույթ կունենա՝ անդրադառնալով Օլեշկիում հաստատված հրադադարին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 17 minutes ago

Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 22 minutes ago

Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին
Factor.am / 26 minutes ago

Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 35 minutes ago
Related coverage

Հայտնի են կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնները
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Խամենեիի խորհրդականը կոշտ քննադատել է Փաշինյանին TRIPP-ի հարցում I ԼՈՒՐԵՐ I 18:00
News.am / 12 minutes ago

Հայլուր | Ընդդիմության անսպասելի նախաձեռնությունը մեծ արձագանք է ստանում
5TV Armenia / 14 minutes ago

Սև բերդը սարսափելի վիճակում էր, եթե չվաճառվեր, կքանդվեր. Սերժ Սարգսյանի գործով վկա
Aravot / 15 minutes ago