Ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի վերաբերյալ այս պահին առարկայական պայմանավորվածություն չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ հայ և ադրբեջանցի մասնագետների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների միջև աշխատանքային հանդիպումներ եղել են և շարունակվում են։ Միրզոյանը հույս հայտնեց, որ ապագայում նման շփումներ տեղի կունենան նաև արտգործնախարարությունների մակարդակով։ Նրա գնահատմամբ՝ երբ հարաբերություններն ավելի բնականոն դառնան, իսկ խաղաղությունն ամրապնդվի և ինստիտուցիոնալացվի, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչներն ու ղեկավարները նույնպես կհանդիպեն և կմասնակցեն տարբեր միջոցառումների։ «Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա»,- ընդգծեց Միրզոյանը։ Նա նաև նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է ընդունել ադրբեջանցի պաշտոնյաներին։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց Դիլիջանում հնադիպել էին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ու այդ ժամանակ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 17 minutes ago

Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 22 minutes ago

Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին
Factor.am / 26 minutes ago

Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
Factor.am / 27 minutes ago
Related coverage

Թուրքիան և Վրաստանը Եվրահանձնաժողովի զեկույցները որակել են կողմնակալ
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago

Փաշինյանը հասել է այն կետին, երբ նրա քաղաքականությունը կետ առ կետ համեմատելի է դառնում մարշալ Ֆիլիպ Պետենի վարած քաղաքականության հետ. Տաթևիկ Հայրապետյան
Aravot / 14 minutes ago

Tsarukian’s Arrest Extended
Azatutyun / 23 minutes ago

Այսպիսին է կալանավորված Հայաստանի կյանքը, իշխանություն են պահում՝ բռնաճնշումներով
Aysor.am / 25 minutes ago