ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Այս տարի Հայաստան է ներմուծվել ավելի քան 20 հազար էլեկտրամոբիլ։ Այդ մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Անմաքս էլեկտրամոբիլ ձեռք բերելու քվոտաներն ավելացել են․ Պապոյանը մանրամասներ է հայտնումՆրա խոսքով` մեքենաների ներմուծումը դեռ շարունակվում է, քանի որ նախատեսված 20 հազար քվոտայից բացի կան մարդիկ, որոնք քվոտայից դուրս են ներմուծում, որի արդյունքում էլեկտրամոբիլների թիվը Հայաստանում կհասնի մոտ 25 հազարի։Սա, ըստ նրա, Հայաստանի համար լուծում է ռազմավարական կարևոր էներգետիկ անվտանգության խնդիրը։ «Մի բան է, երբ Հայաստան ներմուծված լիներ 20 հազար դիզելային կամ բենզինային շարժիչով մեքենա, որոնց վառելիքի գինը, տեսնում եք` ինչպես է թանկանում ու, ցավոք սրտի, մոտ ապագայում մենք չենք տեսնում միտում, որ հնարավոր է` գներն իջնեն։ Սա իր հետ սոցիալական խնդիրներ է առաջացնում, ինչպես նաև մեծացնում կախվածությունը այդ էներգակիրների ներմուծման երկրներից։ Եվ մեկ այլ բան է, երբ էլետրամոբիլ ենք ներմուծում»,– նշեց նախարարը։Հայաստանը ևս 5000 անմաքս էլեկտրամոբիլ կներմուծիՊապոյանն առաջարկում է փոփոխել մեր էներգետիկ ռազմավարությունը` ոչ թե ցերեկը արևային էներգիան էժան լինի, իսկ գիշերը` էլեկտրական էներգիան, այլ հակառակը, որ մարդիկ հնարավորություն ունենան ցածր գնով լիցքավորեն իրենց էլեկտրամոբիլները։ Արդյունքում, ըստ նրա, էներգետիկ կախվածությունը տասնապատիկ կնվազի։Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում նախագիծ են ներկայացնելու ԱԺ քննարկման` վերանայելու էլեկտրամոբիլների` ԱԱՀ–ից ազատման կարգը և կսահմանվի որոշակի շեմ։ Ինչ վերաբերում է մաքսատուրքերին, ապա Պապոյանը դժվարացավ` ասել` դրանք կլինե՞ն, թե՞ ոչ, բանակցությունները դեռ շարունակվում են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էլեկտրամոբիլներն էներգետիկ անվտանգության խնդիր են լուծում. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկում է փոփոխել մեր էներգետիկ ռազմավարությունը. ոչ թե ցերեկը արևային էներգիան էժան լինի, իսկ գիշերը` էլեկտրական էներգիան, այլ հակառակը, որ մարդիկ հնարավորություն ունենան ցածր գնով լիցքավորել իրենց էլեկտրամոբիլները։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Փաշինյանը ձգձգում է ԵՄ անդամակցության հայտի ներկայացումը․ Արմեն Աշոտյանն ասում է` ինչու
Sputnik Armenia / 16 minutes ago

Սա այն գինն է, որ վճարում ենք հայ ու Հայաստան ունենալու համար․ Աշոտյանը՝ կալանքների մասին
Sputnik Armenia / 33 minutes ago

В Армении рассматривают новый способ освобождения автомобилей от НДС
Sputnik Armenia / 39 minutes ago

Брифинг Марии Захаровой
Sputnik Armenia / 45 minutes ago
Related coverage

Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմամադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան
168 Jham / 12 minutes ago

«Ուզում են ասել՝ պետություն, պետականություն չենք ունեցե՞լ, ո՞նց կլինի էդպես». Մանուկյան
Pastinfo / 13 minutes ago

Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմամադրական բարեփոխումները.Սերժ Սարգսյան
168 Jham / 13 minutes ago

Հանրային ճնշման փոխարեն՝ կալանավորումներ, Հանրաքվեի գործընթացը սկսված է։ Քննարկում «Ա1+»-ի եթերում
A1plus / 14 minutes ago