Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է: Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

SHANTNEWS
Shant News / 23 minutes ago

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ
Shant News / 28 minutes ago

Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել
Shant News / 38 minutes ago

Հայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիր
Shant News / 1 hour ago
Related coverage

#ՈւՂԻՂ․ Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը
ABC Media / 9 minutes ago

#ՈւՂԻՂ․ Բագրատ սրբազանի և աջակիցների դատավարությունը
ABC Media / 16 minutes ago

Գյուղից եկել են, որ ասեն՝ մենք որտե՞ղ ապրենք, մարդու տուն քանդելը գերակա շահ չի
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Քրոջը, մորը չէր հիշում․ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային.մայրը մանրամասներ է պատմում երեխայի վիճակից
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago