Հոկտեմբերի 31-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցում կայանված իր «Նիսան» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ փաստաթղթեր, հեռախոսներ և փող կար։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Բաղրամյան գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ 33-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել սահմանափակ ընկերություններից մեկի երևանաբնակ տնօրենը և հայտնել, որ անհայտ անձինք գողություններ են կատարել Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող շինհրապարակից՝ ընկերությանը պատճառելով 3 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս։ Կապանի բաժնի համայնքային ոստիկաների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Կապան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ
Shant News / 17 minutes ago

Հայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիր
Shant News / 52 minutes ago

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ
Shant News / 1 hour ago

Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ ուրիշները. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
Shant News / 1 hour ago
Related coverage

Քրոջը, մորը չէր հիշում․ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային.մայրը մանրամասներ է պատմում երեխայի վիճակից
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

ԵՄ-ի հետ փորձում ենք շատ սինքրոն գնալ. Միրզոյան
Aysor.am / 34 minutes ago

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մամիկոնյանց 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը. հայցը դատարանի վարույթ է ընդունվել
Aravot / 44 minutes ago

#ՀԻՄԱ. ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 48 minutes ago