ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) զարգացման 7-ամյա կրթական նոր ծրագիրը ՀՀ բուհերում ներդնելու որոշումը։ Ծրագիրը 2027-2028 ուսումնական տարվանից կներդրվի ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում՝ նպատակ ունենալով զարգացնել ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում միջազգայնորեն մրցունակ կրթական և գիտահետազոտական կարողությունները բարձրագույն կրթության երեք մակարդակներում (բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորանտուրա)։ Հարցը Կառավարության նիստում զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ բուհերում կստեղծվեն ռոբոտաշինության լաբորատորիկաներ և արհեստական բանականության կենտրոններ։ «Ծրագրի 7-ամյա իրականացման արդյունքում ակնկալվում է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում պատրաստել շուրջ 330 շրջանավարտ՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի կրթական մակարդակներում։ Նախատեսվում է նաև ապահովել ավելի քան 20 գիտական հրապարակում, ստանալ առնվազն 2 գյուտի արտոնագիր, կազմակերպել 14 միջազգային գիտաժողով և աշխատաժողով՝ Հայաստանը դարձնելով այս ուղղությամբ միջազգային հետազոտական հարթակ»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։ Նա տեղեկացրել է, որ կրթական նոր ծրագիրը նախատեսված է բուհերի դիմորդների, ինչպես նաև համապատասխան բազային կրթություն ունեցող ուսանողների համար։ Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ներգրավել առնվազն 3 երկարաժամկետ ավագ գիտնականի, ավելի քան 12 հետդոկտորական հետազոտողի և 60-ից ավելի կարճաժամկետ հրավիրյալ գիտնականի։ Կվերազինվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիան՝ վերածվելով ֆիզիկական արհեստական բանականության հետազոտական լաբորատորիայի։ Ծրագիրը միտված է գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանմանը, բուհերում գիտահետազոտական գործունեության ընդլայնմանը և հայկական բուհերի միջազգային մրցունակության բարձրացմանը։ Ծրագրի 7-ամյա իրականացման համար նախատեսվում է շուրջ 4.8 մլրդ դրամի ընդհանուր ներդրում՝ պետություն-մասնավոր հատված համաֆինանսավորման սկզբունքով՝ Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) նախաձեռնությամբ հիմնադրված «բա-ԳԻՆ-Գիտությունների և արհեստական բանականության կենտրոն» հիմնադրամի (ARCS.ai) հետ համագործակցությամբ։ Նախարարը նաև նշել է, որ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մեկնարկային փուլի համար հատկացվել է 168.4 մլն դրամ ֆինանսավորում։ Այն հիմնականում կուղղվի գիտնականների վարձատրության բազային մասի ապահովմանը, իսկ մասնավոր հատվածի համաֆինանսավորումը հնարավորություն կտա ձևավորել միջազգային մակարդակում մրցունակ վարձատրության պայմաններ։ Հետագայում նախատեսվում է նաև ներգրավել միջազգային դրամաշնորհներ և նվիրատվական հիմնադրամի (էնդաումենթի) եկամուտներ։ Ծրագրի ընթացքն ապահովելու համար հաջորդաբար նախատեսվում է նաև շուրջ 484.2 մլն դրամի կապիտալ ներդրում՝ երկու ժամանակակից ռոբոտաշինական լաբորատորիաների ձևավորման և տեխնիկական հագեցման նպատակով։ Նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է նաև ներկայացնել 10 և ավելի միջազգային դրամաշնորհային հայտ, ներգրավել առնվազն 2 խոշոր դրամաշնորհ՝ նպաստելով առնվազն 5 ստարտափ կամ սփին-օֆֆ ընկերության ստեղծմանը։ Նախաձեռնությամբ նաև տեխնոլոգիական համալսարանի հիմքն է դրվում, որը, ինչպես նախարարն է ասել, բուհական բարեփոխումների կարևոր թիրախներից է։ Անդրադառնալով ծրագրի ռազմավարական նշանակությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի գիտելիքի տնտեսականացումը։ «Պետք է ձգտենք Հայաստանում ունենալ այս ոլորտի արդյունաբերական հզորություններ կամ ձևավորել համապատասխան ներդրումների համար բարենպաստ միջավայր։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել գիտական և մասնագիտական կարողությունները, ինչին էլ ուղղված է այս ծրագիրը»,- նշել է վարչապետը։ Կառավարության ղեկավարը կարևորել է նաև բուհերում ժամանակակից հետազոտական լաբորատորիաների ձևավորումը և սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը՝ ընդգծելով Հայաստանը ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում ներդրումների համար գրավիչ դարձնելու հեռահար նպատակը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Shant News / 13 minutes ago

SHANTNEWS
Shant News / 19 minutes ago

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ
Shant News / 25 minutes ago

Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել
Shant News / 35 minutes ago
Related coverage

TBC becomes Georgia’s first bank to introduce palm payment
OC Media / 42 minutes ago

Korean premium skincare brand Erborian officially launches in Georgia through PSP
OC Media / 1 hour ago

Հաստատվել է 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը
Armenian Business News (ABNews) / 3 hours ago

Հաստատվել է արհեստական բանականության յոթամյա ծրագիրը․ ինչ է նախատեսված
Armenian Business News (ABNews) / 3 hours ago