Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման և հետագա օտարման գործընթացը, պարզել է, որ այդ գործընթացում առկա են օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ տվյալներ։ Մասնավորապես՝ 2003 թվականի հունիսի 25-ին մանկապարտեզի նկատմամբ գրանցվել է «Կանազ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքը՝ Երևանի քաղաքապետի որոշման, հողի վարձակալության պայմանագրի և հաշվեկշռային տեղեկանքի հիման վրա։ 2004 թվականի մայիսի 25-ին «Կանազ» ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից մանկապարտեզն օտարվել է «Ալյումտեք» ՓԲ ընկերությանը՝ 75 հազար 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։ Հետագայում անշարժ գույքի նկատմամբ «Ալյումտեք» ՓԲ ընկերության սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին գույքը, որի շուկայական արժեքը 2018 թվականի հոկտեմբերի 3-ին գնահատվել էր 793 միլիոն 400 հազար դրամ, 50 միլիոն դրամի դիմաց գրավադրվել է ՀՀ-ում գործող բանկերից մեկում։ Դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։ Միաժամանակ, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել մանկապարտեզի նկատմամբ «Կանազ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքի՝ 2003 թվականի հունիսի 25-ի պետական գրանցումը, ինչպես նաև դրա հիման վրա իրականացված հետագա գործարքներն ու պետական գրանցումները։ Վարչական դատարանը Դատախազությանը հայցը 2026 թվականի օգոստոսի 10-ին ընդունել է վարույթ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Shant News / 13 minutes ago

SHANTNEWS
Shant News / 20 minutes ago

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ
Shant News / 25 minutes ago

Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել
Shant News / 35 minutes ago
Related coverage

#ՈւՂԻՂ․ Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը
ABC Media / 6 minutes ago

#ՈւՂԻՂ․ Բագրատ սրբազանի և աջակիցների դատավարությունը
ABC Media / 13 minutes ago

Գյուղից եկել են, որ ասեն՝ մենք որտե՞ղ ապրենք, մարդու տուն քանդելը գերակա շահ չի
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Քրոջը, մորը չէր հիշում․ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային.մայրը մանրամասներ է պատմում երեխայի վիճակից
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago