Հայաստանի գործատուների հանրապետական միությունը և Ucom-ը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով ամրապնդել գործարար համայնքի և տեխնոլոգիական ոլորտի միջև կապերը։Այս համագործակցությունը երկուստեք արժեք կստեղծի՝ նպաստելով ինչպես UCOM-ի շահերի պաշտպանությանը պետություն–մասնավոր հատված երկխոսության հարթակներում և ոլորտային քննարկումներում, այնպես էլ գործարար համայնքի հետ սերտ փոխգործակցությանը և նոր տեխնոլոգիաների կիրառմանը՝ բիզնեսի իրական կարիքների ու զարգացման առաջնահերթությունների հիման վրա։Համագործակցության կարևոր ուղղություններից է նաև կրթության և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդումը։ Գործատուների պահանջներն ու տեխնոլոգիական ոլորտի արագ զարգացումը նոր մոտեցումներ են պահանջում մասնագիտական կրթության կազմակերպման հարցում։ Այս համատեքստում կողմերը նախատեսում են խթանել գործատուների և կրթական հաստատությունների համագործակցությունը, ընդլայնել մասնագիտական կողմնորոշման ու աշխատանքի վրա հիմնված ուսուցման հնարավորությունները։ *գովազդ