Հոկտեմբերի 31-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցում կայանված իր «Նիսան» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ փաստաթղթեր, հեռախոսներ և փող կար։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Բաղրամյան գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ 33-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել սահմանափակ ընկերություններից մեկի երևանաբնակ տնօրենը և հայտնել, որ անհայտ անձինք գողություններ են կատարել Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող շինհրապարակից՝ ընկերությանը պատճառելով 3 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս։ Կապանի բաժնի համայնքային ոստիկաների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Կապան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։ —00—ԼԱ The post Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել
Հոկտեմբերի 31-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
24TV / 24News / 10 minutes ago

ԵԱՏՄ-ի անդամ կմնանք այնքան ժամանակ, ինչքան կհամարենք ճիշտ, բոլոր պարտականությունները կատարում ենք
24TV / 24News / 15 minutes ago

Պեսկովը մանրամասնել է Մելանյա Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքները
24TV / 24News / 21 minutes ago

Ոչինչ չեք արել, որ տնտեսությունը դիվերսիֆիկացնեք, Ուկրաինայի պատերազմը որ ավարտվի, ի՞նչ է լինելու
24TV / 24News / 22 minutes ago
Related coverage

«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
Factor.am / 1 hour ago

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց
168 Jham / 2 hours ago

ՀԳՀՄ-ի և Ucom-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

«Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց. Գլխավոր դատախազություն
Hetq / 2 hours ago