Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շահումյան գյուղի 46-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ողորկափող մեկփողանի հրացան և փամփուշտներ, որոնք առգրավվել են։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում։ Համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Նոր Կեսարիա գյուղի 41-ամյա բնակիչը բնակության հասցեում զենք-զինամթերք է պահում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տնամերձ հողամասում գտնվող տնակում հայտնաբերվել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և փամփուշտներ։ ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվելու են առավել հետևողականությամբ»,- նշված է հաղորդագրությունում։ The post Արարատի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արարատի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին | arm.sputniknews.ru
Infocom / 43 minutes ago

Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
Infocom / 1 hour ago

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել | 1lurer.am
Infocom / 1 hour ago

Ձերբակալվել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը | azatutyun.am
Infocom / 1 hour ago
Related coverage

Երբ կտավը պատմում է հայրենիքի մասին․ Մոսկվայում բացվել նկարիչ Յուրի Գրիգորյանի ցուցահանդեսը
Alpha News / 2 hours ago

A Tale of Two Hearths: How History Severed and Shaped the Armenian Palate
Hetq / 2 hours ago

Մարդը կրակը չի ընկել, որ ֆինանսական ռեսուրս ունի, հայրենասեր է ու ձիգ. Նարեկ Կարապետյան
Pastinfo / 2 hours ago

Ծառուկյանին դատում են, որ իր հայրենիքը սիրո՞ւմ է, թե որ Հիսուսի արձանն է կառուցում
Pastinfo / 2 hours ago