ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 4-10-ը կանցկացվի Երևանի շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։ Այս կապակցությամբ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, փառատոնի տնօրեն Կարո Բալյանը, Վորոնեժի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Անդրեյ Վասիլևը, Հայ-շեքսպիրյան միության նախագահ Հասմիկ Սեյմորը և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Գրիգոր Խաչատրյանը։ Մեկ շաբաթվա ընթացքում Երևանի տարբեր թատերական հարթակներում կներկայացվեն Մոլդովայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Ռումինիայի և Հայաստանի թատերախմբերի բեմադրությունները։ Փառատոնի ներկայացումները կանցկացվեն Երևանի տարբեր թատերական հարթակներում՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, Երևանի կամերային թատրոնում, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Փառատոնի շրջանակում Հայ-շեքսպիրյան միության հետ համատեղ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող շեքսպիրագետներ, թատերական ռեժիսորներ և մշակութային գործիչներ Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ռումինիայից և Մոլդովայից։ Փառատոնի բացումը կկայանա Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ Շեքսպիրի «Համլետ» ներկայացմամբ։ —00—ԼԱ The post Մեկնարկել է Երևանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեկնարկել է Երևանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՌԴ ՊՆ․ Սև ծովում հարվածել են Ուկրաինա ռազմական բեռներ տեղափոխող նավի
24TV / 24News / 1 hour ago

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը
24TV / 24News / 2 hours ago

Կայա Կալլաս. «Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը»
24TV / 24News / 2 hours ago

ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք
24TV / 24News / 2 hours ago
Related coverage

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին
1in.am / 1 hour ago

«Ցանեք հույս բոլորեքյան». կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի ծննդյան 75-ամյա հոբելյանն է
Azg / 1 hour ago

Սանդրո Ուիլյամ Ժունկեյրայի «Խաչատրյանի կոշիկները» վեպը
Azg / 1 hour ago

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն. 2025 թվականի հոգեւոր «հունձքը»
Azg / 1 hour ago