Պաշտպանության նախարարությունը ԲՌԴՄ-2Ս-1 տեսակի զրահատեխնիկայի կմախքը կնվիրի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին։ Որոշման նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Համայնքի ղեկավարն է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համայնքում կառուցված հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով տրամադրել չօգտագործվող զրահատեխնիկա՝ հուշահամալիրում կազմակերպվող հանդիսություններին առավել ռազմահայրենասիրական երանգ հաղորդելու համար: Գույքի մնացորդային արժեքը գնահատվել է 2.625.000 ՀՀ դրամ։ Այն կազմաքանդման արդյունքում չի հանդիսանում պաշտպանական նշանակության եւ իր նշանակությամբ նախատեսված չէ գաղտնի աշխատանքների կատարման համար: Որոշման նախագիծը Գործադիր մարմնի անդամներին կներկայացնի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։