Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի սեպտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձանց՝ աճուրդներն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Կոտայքի մարզի դատախազության դատախազի հսկողությամբ քննվող քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն իրականացրել էր պետշահերի ուսումնասիրություն։ Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ մանկապարտեզի շենքն օտարվել է այն պայմաններում, երբ մանկապարտեզը փաստացի լուծարված չի եղել, շարունակել է գործել, ունեցել է տնօրեն և աշխատակիցներ։ Ընդ որում, գույքն օտարվել է ՍՊ ընկերությանը, որի տնօրենը հանդիսացել է մանկապարտեզի տնօրենի որդին: Մանկապարտեզի շենքն օտարելուց հետո, ՍՊ ընկերությունն այն օգտագործման իրավունքով տվել է համայնքին՝ մանկապարտեզի կողմից փաստացի շահագործելու նպատակով: Միաժամանակ պարզվել է, որ օտարման ենթակա գույքն ամբողջությամբ չի գնահատվել, այլ գնահատվել է դրա մի մասը: Բացի այդ, 2004 թվականի հուլիսի 7-ին, Աբովյան համայնքի ավագանին, կայացնելով համայնքի սեփականություն համարվող մանկապարտեզն օտարելու մասին թիվ 65-Ա որոշումը, հաստատել է օտարման գնի չափը և պայմանները, մինչդեռ՝ համայնքի ղեկավարը գործարքով շեղվել է համայնքի ավագանու որոշմամբ սահմանված գնից և պայմաններից, որի հետևանքով պայմանագիրը կնքվել է ոչ թե համայնքի ավագանու, այլ՝ համայնքի ղեկավարի 2004 թվականի հուլիսի 26-ի թիվ 237 որոշմամբ սահմանված գնով և պայմաններով: Դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը։ Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվեն Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրում գտնվող՝ շուրջ 1 միլիարդ 240 միլիոն դրամ շուկայական արժեքով 0,9167 հա մակերեսով հողամասերը, 3203,35 քմ մակերեսով մանկապարտեզը և դրան հարակից շենք-շինությունները: Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հանրային կապերի բաժին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ
Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցում
A1plus / 15 minutes ago

Լայնածավալ խուզարկումներ են արել մեր օֆիսներում, թիմակիցների տներ են մտել
A1plus / 58 minutes ago

Լայնածավալ խուզարկումներ են արել մեր օֆիսներում, թիմակիցների տներ են մտել (տեսանյութ)
A1plus / 58 minutes ago

Կոնին դրված է ՀՀ պետականության ճակատագիրը. կարծում եմ՝մոտ օրերս ընդդիմության լայն կոնսոլիդացիա կլինի
A1plus / 59 minutes ago
Related coverage

Ձերբակալվել են թմրամիջոց տեղադրող երիտասարդներ
Aravot / 36 minutes ago

Աբովյան համայնքից ապօրինի օտարված մանկապարտեզն ու հողատարածքները կվերադարձվեն համայնքին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
Factor.am / 1 hour ago

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. հաշտության համաձայնություն է կնքվել
Aravot / 1 hour ago