A A Պաշտոնական Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցում Աջակցիր «Ա1+»-ին Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով՝ նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում։ Մասնավորապես՝ Սայաթ-Նովա պողոտայի հետ հատումից մինչև Վարդանանց փողոց ընկած՝ Ալեք Մանուկյան փողոցի ամբողջ երկայնքով, բոլոր հետադարձի և հարակից միացման կետերում գործող 1.11 գծանշումը (հոծ և ընդհատվող գծերի համակցություն) կփոխարինվի 1.1 գծանշմամբ (հոծ գիծ), ինչպես նաև Ալեք Մանուկյան փողոցի հ. 17 շենքի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը․ կտեղադրվեն 3.27 Կանգառն արգելվում է ճանապարհային նշանները և կկատարվի 1.4 գծանշում։ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակ Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի․ Ռուբեն Ռուբինյան Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը Խուզարկություններ՝ Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում