Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի նախկին փոխտնօրենը մեղադրվում է երեք դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու դիմաց նրանց ծնողներից ընդհանուր 1 մլն 50 հազար դրամ կաշառք ստանալու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ կաշառքի փոխանցմանը նպաստել են նաև քոլեջի երկու դասախոսներ։ Քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել ընդհանուր յոթ անձի։ Ըստ Կոմիտեի՝ բոլոր մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․ «Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենի, նաև ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ստացել է կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը, քոլեջի դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու դիմաց, վերջինիս ծնողներից 2026 թվականի տարբեր ամիսների ստացել է ընդհանուր 350.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, քոլեջի տարբեր բաժիններում ևս 2 դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու համար հիշյալ պաշտոնյան նույն ժամանակահատվածում նրանց ծնողներից նույնպես ստացել է 350.000-ական ՀՀ դրամ կաշառք: Նշված գործընթացը կազմակերպելու համար կաշառք տվողին օժանդակել են նույն քոլեջի 2 դասախոսներ՝ կաշառք տվողի և ստացողի միջև միմյանց չճանաչելու խոչընդոտը վերացնելու և նրանց միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու եղանակով: Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 6 անձի: Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում կաշառքի առարկա հանդիսացող ավելի քան 1 մլն դրամ գումարն առգրավվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
Factor.am / 10 minutes ago

Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
Factor.am / 21 minutes ago

Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
Factor.am / 33 minutes ago

Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 44 minutes ago
Related coverage

«Գրանդ Տոբակո» ընկերությունը 2026-ի հունվար-սեպտեմբերին 46 մլրդ 226 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 6 minutes ago

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը
Aravot / 12 minutes ago

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը
168 Jham / 24 minutes ago

Թուրքիայի արտահանումը հարևան երկրներ գերազանցել է 23.4 մլրդ դոլարը
Ermenihaber / 30 minutes ago