Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանով։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան ՝ հղում անելով Զելենսկիի հրամանագրին։ Պարգևը շնորհվել է Ուկրաինային մարդասիրական աջակցության գործում ունեցած նշանակալի անձնական ավանդի, մարդու իրավունքների պաշտպանության և բարեգործական ակտիվ գործունեության համար, որոնք ուղղված են ուկրաինացի երեխաների փրկությանը, ռուսական ագրեսիայի հետևանքով տուժած, ինչպես նաև Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքներից ապօրինի արտաքսված և բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելուն։ Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփն աջակցել է Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում մարդասիրական առաքելության իրականացմանը և հասել այդ շրջանում հրադադարի հաստատմանը՝ քաղաքի բնակիչների տարհանումն ապահովելու նպատակով։ Օլեշկիից տարհանվել է շուրջ 800 մարդ։ Բացի այդ, նոյեմբերի 5-ին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Նա նաև ելույթ կունենա՝ անդրադառնալով Օլեշկիում հաստատված հրադադարին։ Հանդիպմանը, ըստ տեղեկությունների, ուկրաինական կողմից կմասնակցեն «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը, իսկ ռուսական կողմից՝ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և օմբուդսմեն Յանա Լանտրաստովան։ Սպիտակ տանը սա անվանել են ԱՄՆ առաջին տիկնոջ աննախադեպ դիվանագիտական նախաձեռնություն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի <