«Երեմյան» ընկերությունների խմբի կաթնամթերքում խախտումներ կամ շեղումներ չեն հայտնաբերվել՝ հայտարարում է ընկերությունը՝ ներկայացնելով Հայաստանում միջազգային հավատարմագրում ունեցող երկու լաբորատորիաների փորձաքննությունների արդյունքները։ Վերջին շրջանում սպառողների շրջանում առաջացած անհանգստությունը հաշվի առնելով՝ ընկերությունը տեղեկացնում է, որ կրկնակի փորձաքննության են ենթարկել թթվասերի և կաթնաշոռի նմուշները։ Հոկտեմբերի 30-ին փորձաքննության են ներկայացվել 25 տոկոս յուղայնությամբ թթվասերի և 12 տոկոս յուղայնությամբ կաթնաշոռի պահուստային նմուշները։ Արդյունքներն ամփոփվել են նոյեմբերի 3-ին։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս վերջին մեկուկես տարվա ընթացքում երեք ստուգում է իրականացրել ընկերությունում, որոնց արդյունքում դարձյալ որևէ խախտում չի հայտնաբերվել՝ հայտնում է «Երեմյան» ընկերությունների խումբը։ Հոկտեմբերի 30-ին փորձաքննության են ենթարկվել նաև պահուստային նմուշները, ևս մեկ միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիայի արդյունքներն ընկերությունն ակնկալում է առաջիկա օրերին։ Արտադրության ողջ շղթայում իրականացվում են որակի վերահսկողություն, նմուշառումներ, լաբորատոր ստուգումներ և մշտադիտարկում՝ ընդգծում են ընկերության ներկայացուցիչները։ Վերահսկվում են նաև հումքի ընդունումը, տեխնոլոգիական և ջերմաստիճանային ռեժիմները, սարքավորումների աշխատանքը, պահեստավորման պայմաններն ու անձնակազմի հիգիենան։ «Երեմյան ֆարմ» ընկերության լաբորատորիայի պատասխանատու Արմեն Մկրտչյանի խոսքով՝ գործարանի կենտրոնական լաբորատորիայում ամեն օր իրականացվում են կաթի և կաթնամթերքի ֆիզիկաքիմիական փորձաքննություններ՝ հումքի ընդունումից մինչև պատրաստի արտադրանք։ Ընկերությունը վերահաստատել է FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատին իր համապատասխանությունը։ Սերտիֆիկացման և վերահսկողական աուդիտի գործընթացներն իրականացրել է միջազգային աուդիտորական Intertek SAI Global կազմակերպությունը։ Ընկերության հաղորդմամբ՝ աուդիտի արդյունքում ստացել է դրական գնահատական և համապատասխանության սերտիֆիկատ։ «Երեմյան» ընկերությունների խմբի արտադրությունն իրականացվում է ոչ միայն սննդամթերքի անվտանգության պետական և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի, այլև միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
Factor.am / 11 minutes ago

Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
Factor.am / 20 minutes ago

Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
Factor.am / 32 minutes ago

Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան
Factor.am / 32 minutes ago
Related coverage

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
168 Jham / 12 minutes ago

Բոլոր փուչիկները տրաքելու են. Գագիկ Ծառուկյանը հուզվեց դատարանում, երբ հիշեց իր մորը՝ Ռոզա Ծառուկյանին
Aravot / 12 minutes ago

ՔԿ-ի բակում Սամվել Կարապետյանի աջակցիները «Կարապետյա’ն» են վանկարկում
News.am / 15 minutes ago

Ի՞նչ է անելու՝ ոտքս է կտրելո՞ւ, թե՞ ձեռքս
Hraparak / 17 minutes ago