ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, սակայն չնայած քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություններին` երկու երկրների ժողովուրդներին առաջվա պես կապում են ընդհանուր պատմությունն ու հոգևոր-բարոյական արժեքները: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որն անցկացվում է Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:Կոպիրկինի խոսքով՝ աշխարհում աննախադեպ տուրբուլենտության ֆոնին Ժողովրդական միասնության օրը առանձնահատուկ արդիականություն է ստանում, քանի որ այն հիշեցնում է հանրային համերաշխության և ընդհանուր նպատակներին հասնելու համար համախմբվելու կարևորության մասին:Դեսպանը նաև նշել է տոնական միջոցառումը Գյումրիում՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելու խորհրդանշական լինելը:«Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1612 թվականին Ռուսաստանը փրկած տարբեր դասերի, ազգությունների և դավանանքների ներկայացուցիչների հիշատակին, խորապես խորհրդանշական է այս տոնը դիմավորել այստեղ՝ Գյումրիում` Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, որի անձնակազմը մեր սահմանապահների հետ համատեղ պատվով ծառայություն է իրականացնում հանուն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման»,-հայտարարել է Կոպիրկինը:Ռուսաստանը պատրաստ է բնապահպանական ոլորտում ձեռք բերած փորձը փոխանցել Հայաստանին. դեսպանԺողովրդական միասնության օրը Ռուսաստանի Դաշնության պետական տոներից է, որն ամեն տարի նշվում է նոյեմբերի 4-ին: Տոնը սահմանվել է ի հիշատակ 1612 թվականի իրադարձությունների, երբ Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու գլխավորած ժողովրդական աշխարհազորը Մոսկվան ազատագրեց լեհ-լիտվական զավթիչներից: Այդ հաղթանակով վերջ դրվեց Ռուսաստանի պատմության ծանրագույն շրջաններից մեկին՝ «Խռովության ժամանակաշրջանին»։ Որպես պետական տոն այն սահմանվել է 2004 թվականին։Ռուսաստանում այս օրը կազմակերպվում են հանրահավաքներ, հայրենասիրական ու մշակութային միջոցառումներ, իսկ երկրի ղեկավարությունը ավանդաբար ծաղիկներ է խոնարհում Կարմիր հրապարակում գտնվող Մինինի և Պոժարսկու հուշարձանին։ Տոնի շրջանակներում միջոցառումներ են անցկացվում նաև արտերկրում գտնվող ռուսական մշակութային կենտրոնների ու դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։ՌԴ–ՀՀ հարաբերությունները նոր հավասարակշռություն գտնելու փուլում են. Կոպիրկին