ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳ նախարարությունը դեռ չի որոշել, թե որքան կարժենան գեղեցիկ կամ «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։Հոկտեմբերի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կենսաչափական անձնագրերի ներդրումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան լրացուցիչ վճարի դիմաց ընտրել գեղեցիկ համարներով անձնագրեր։ Սովորական կենսաչափական անձնագրի արժեքը կլինի 28 650 դրամ։ Ըստ վարչապետի` եթե քաղաքացիների շրջանում նման պահանջարկ կա, իսկ այն, ըստ նրա, անկասկած կա, ապա պետությունը կարող է դրանից գումար վաստակել։ Փաշինյանը նշեց` «գոլդ» թվերով անձնագրերի վաճառքից գոյացած գումարը համակարգի համար լրացուցիչ ներդրում կլինի։Ինչ վերաբերում է ստացված շահույթին, ապա նախարարը նշեց, որ այս համարների դեպքում պետք է դեռ քննարկեն, թե ինչպես պետք է այն բաշխեն, այսինքն` նախատեսվում է, որ պետությունը որոշակի շահույթ ևս կունենա։ Մինչ այդ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` անձնագրային բաժինները կրճատվելու՞ են, թե՞ ոչ, և այդ կրճատման արդյունքում բյուջետային որքա՞ն խնայողություն կլինի։«Անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու. այնպես եք նշում, թվում է` հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել»,– նկատեց Մանուկյանը։Ի պատասխան նախարարը նշեց, որ լինելու են որոշակի կրճատումներ, սակայն անձնագրային բաժինները նախկինում միայն անձնագիր և նույնականացման քարտ չէ, որ տրամադրում էին, այլ շատ կարևոր դերակատարում ունեին ընտրական պրոցեսների կազմակերպման հետ կապված։ «Այո, թվային պլատֆորմում է գեներացնում, բայց անձը մի անգամ պիտի այցելի գրասենյակ, որպեսզի վերջնական նույնականացում անենք։ Ամեն դեպքում, 2027 թվականի կտրվածքով էական խնայողություն չենք պլանավորում ունենալ, որպեսզի անցումը շատ սահուն լինի»,– ասաց Սարգսյանը։Նա տեղեկացրեց, որ գործող գրասենյակները կվերաձևավորվեն իրենց նոր գործառութային բազայով, և թեև փոքր ծավալով, բայց կշարունակեն իրենց աշխատանքը։Հիշեցնենք` այս տարվա հոկոտեմբերի 29–ին կառավարությունը հաստատեց, որ Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Որոշման համաձայն` բիոմետրիկ անձնագիր հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով` մոլերից։Հոկտեմբերի 31–ին «Երևան մոլ» առևտրի կենտրոնում բացվեց կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության առաջին գրասենյակը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Որքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` անձնագրային բաժինները կրճատվելու՞ են, թե՞ ոչ, և այդ կրճատման արդյունքում բյուջետային որքա՞ն խնայողություն կլինի։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ՀՀ–ի ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում․ Կիսելյովը՝ ԵՄ–ի հետ մերձեցման Երևանի կուրսի մասին
Sputnik Armenia / 20 minutes ago

Единство народов защитит Россию от попыток раскола, заявили в Госдуме
Sputnik Armenia / 22 minutes ago

Можно ли будет за деньги взять "золотые" номера паспортов - поясняет глава МВД Армении
Sputnik Armenia / 24 minutes ago

Թուրքիայում ավելի քան 30 մարդ է թունավորվել դոներ ուտելուց հետո․ NTV
Sputnik Armenia / 27 minutes ago
Related coverage

«Ոչ մի ընդդիմադիր ուժ չպիտի ձեռքերը ծալած նստի և սպասի, թե երբ է հասնելու իր հերթը». Գառնիկ Դանիելյան
Aravot / 7 minutes ago

Ընդհանուր այս պրոցեսը մի պատճառ ունի՝ Սահմանադրության ընդունման խնդիրը, որը կանգնած է իշխանության կոկորդին․ Դավիթ Ղազինյան
ABC Media / 10 minutes ago

Իշխանությունները փորձում են համոզել, բայց այդ մեթոդները չեն աշխատելու․ Դավիթ Ղազինյան
Alpha News / 14 minutes ago

Թրամփի կուսակցությունը պարտվեց ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում
CivilNet / 18 minutes ago