ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանյան հանրությունը պառակտելու փորձերը չհաջողվեցին, և պետք է արժանին մատուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը երկար տարիներ աշխատել է դրա համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:Պուտինը նոյեմբերի 3–ին Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում նշել էր, որ արտաքին ուժերը ողջ պատմության ընթացքում փորձել են պառակտել ռուսաստանյան հասարակությունը, հասնել Ռուսաստանի մասնատմանը, որպեսզի ազատվեն միջազգային ասպարեզում մրցակցությունից: Սակայն, ինչպես ընդգծել էր ՌԴ նախագահը, ժողովուրդների միասնությունը դարձել է ազգային ինքնիշխանության ամրապնդման և Ռուսաստանի պահպանման կարևորագույն գործոնը:Նա հիշեցրել է, որ 1917 թվականի փետրվարին երկիրը «կտոր-կտոր եղավ», իսկ ազգային ծայրամասերը փլուզվեցին, մինչև բոլշևիկները դրանք հետ հավաքեցին զենքի ուժով և որոշակի ուղերձներով, համոզելով: Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ 1991 թվականին ամեն ինչ սկսվեց ազգայնական հոսանքներից, որոնք ասում էին, թե «ռուսներին չեն կերակրելու»:Չնայած հարաբերությունների բարդություններին՝ ՀՀ–ն ու ՌԴ–ն միավորում է անցյալը. ԿոպիրկինԿալաշնիկովը նաև հավելել է, որ Ուկրաինայի բախտը չի բերել ղեկավարների հարցում, և երկրում իշխանության են եկել ազգայնականները: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, անցյալի փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մեկ միասնական ժողովուրդ են:Ժողովրդական միասնության օրը սահմանվել է Ռուսաստանի Միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ և առաջին անգամ նշվել է 21 տարի առաջ՝ 2005 թվականին: Այդ պահից ի վեր այս օրը Ռուսաստանում դարձել է ոչ աշխատանքային: Պատմականորեն այն կապված է 17-րդ դարում Խառնակ ժամանակաշրջանի ավարտի հետ: Տոնը նվիրված է 1612 թվականի իրադարձություններին, երբ Կուզմա Մինինի և իշխան Դմիտրի Պոժարսկու առաջնորդությամբ ժողովրդական աշխարհազորն ազատագրեց Մոսկվան լեհ զավթիչներից:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում
Ժողովրդական միասնության օրը սահմանվել է Ռուսաստանի Միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ և առաջին անգամ նշվել է 21 տարի առաջ՝ 2005 թվականին:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ռուսաստանցի մարտիկներն անձնվիրաբար պաշտպանում են երկրի շահերը. Պուտին
Sputnik Armenia / 17 minutes ago

ВС РФ поразили сухогруз с военным грузом в порту Одессы - Минобороны
Sputnik Armenia / 26 minutes ago

Համաներում չի հայտարարվում, որ չկիրառվի ընդդիմադիր գործիչների նկատմամբ. Րաֆֆի Ասլանյան
Sputnik Armenia / 32 minutes ago

США активизировали разведывательную деятельность рядом с Ираном – КСИР
Sputnik Armenia / 41 minutes ago
Related coverage

Մեկնարկել է Երևանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը
24TV / 24News / 17 minutes ago

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները
Alpha News / 52 minutes ago

Շեքսպիրյան միջազգային փառատոնը շարունակում է պահել այն բարձր նշաձողը, ինչ ուներ 18 տարի առաջ. Տիգրան Վիրաբյան
Aravot / 1 hour ago

Թուրքիայում հայկական եկեղեցու տարածքը վաճառքի է հանվել. «Գեղարդ»
Aravot / 1 hour ago