Համաշխարհային փառատոների ասոցիացիան (WOFA) որոշում է կայացրել ամբողջությամբ չեղարկել 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնը։ Այս մասին հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ հավելելով, որ նոյեմբերի 4-ին պաշտոնական գրություն է ստացել WOFA-յի նախագահ Զորան Ստրեզովսկուց։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ասոցիացիան պաշտոնապես հրավիրել էր արցախյան երկու կոլեկտիվի՝ «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի համույթին և Արցախի ազգային նվագարանների նվագախմբին՝ մասնակցելու հեղինակավոր ստուգատեսին։ Սակայն հոկտեմբերին կազմակերպիչները չեղյալ էին հայտարարել հայկական համույթների մասնակցությունը։ Որպես պատճառաբանություն՝ հղում էր կատարվել որոշ դեսպանատների ներկայացրած առարկություններին և փոխանցվել էին քաղաքական բնույթի մեղադրանքներ, որոնք, սակայն, չէին հիմնավորվել որևէ փաստով կամ պաշտոնական փաստաթղթով։ The post Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները appeared first on Alphanews .