ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստան՝ Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոններ. Կանաչ հավաստագրման խորհրդատվական աջակցություն» դրամաշնորհային համաձայնագրի հաստատման հարցը։ Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի օգոստոսի 12-ին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև։ Դրամաշնորհի նպատակն է աջակցել Երևանում և Սյունիքում կառուցվող մաքսային և լոգիստիկ կենտրոնների ծրագրերի իրականացմանը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը միջազգային բնապահպանական չափանիշներին։ Նախատեսվում է, որ Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը կկառուցվի Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով։ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնը նախատեսվում է կառուցել Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում՝ Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում։ Այստեղ նախատեսվում է ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն և ՊԵԿ վարչական շենք։ Նշենք, որ Սյունիքի կենտրոնի կառուցման համար Հայաստանի Հանրապետությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 12 մլն եվրո, որից 10 մլն եվրոն վարկային միջոցներ են, իսկ 2 մլն եվրոն՝ դրամաշնորհ։ Երևանի կենտրոնի համար նախատեսված է շուրջ 45 մլն եվրո, որից 39 մլն եվրոն վարկ է՝ երկու տրանշով, իսկ 6 մլն եվրոն՝ դրամաշնորհ։ Իսկ դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված կանաչ հավաստագրման խորհրդատվական աջակցությունը ներառում է բնապահպանական չափանիշներին համապատասխանության ապահովում, էներգաարդյունավետության բարձրացման, ռեսուրսների խնայողաբար օգտագործման և էկոլոգիապես մաքուր նյութերի ու տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն։ Կառավարությանն առաջարկվում է հաստատել օգոստոսի 12-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագիրը։ Սոնա Գրիգորյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում և Սյունիքում նոր մաքսային ու լոգիստիկ կենտրոններ կստեղծվեն. հարցը կառավարության օրակարգում է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ամերիկացիները քվեարկեցին Թրամփի դեմ․ դեմոկրատները հաղթանակ են տանում երկու պալատներում
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Ե՞րբ Հայաստանը կդիմի ԵՄ անդամակցության համար․ Փաշինյանը նշել է հնարավոր ժամկետները
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Գործարար Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է Քննչական․ ArmLur
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա նախազգուշացում է՝ անհրաժեշտ ձայներն ապահովելու համար. Կարապետյանները թույլ չեն տալու. Գոհար Մելոյան
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago
Related coverage

Խնածախից Կիրանց ադրբեջանցիները թակելու են դռները, ասեն՝ մեր տունն է, եթե փոխվեց Սահմանադրությունը
24TV / 24News / 5 minutes ago

Իրենց հորինած նոր Սահմանադրությունը ոչ թե սպասարկելու է ՀՀ շահը, այլ՝ Ադրբեջանի նախապայմանների տրամաբանությունը. Մետաքսե Հակոբյան
Aravot / 6 minutes ago

Մենք պատ ենք դրել Ալիևի սահմանադրության առջև. Անուշ Միրզոյան
168 Jham / 9 minutes ago

Սա հստակ պատվեր է, խոսում է իշխանությունների վախերի մասին. Աժ պատգամավոր
Aravot / 9 minutes ago