ArmLur.am -ի տեղեկություններով՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ կառավարության օրակարգում ընդգրկված է Պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը։ Նախագծի համաձայն՝ Բերդի տարածաշրջանում տեղակայված ՊՆ զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց ու ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը կվերապահվի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ 2026 թվականի փետրվարի 5-ի N 122-Ն որոշմամբ արդեն իսկ նախատեսվել էր Բերդի զինվորական հոսպիտալի գործունեության դադարեցումը և բժշկական սպասարկման գործառույթների փոխանցումը «Բերդի բժշկական կենտրոն»-ին։ Նշված գործընթացի շրջանակում առողջապահության նախարարի՝ 2026 թվականի հուլիսի 27-ի հրամանով հաստատվել է նաև բժշկական օգնության, զորամասերի բժշկական ուղեկցման և բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացակարգը։ Որոշման նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել 2019 թվականի ապրիլի 18-ի՝ հոսպիտալի ստեղծման մասին կառավարության որոշումը և պետական ռեգիստրից հանել հիմնարկին։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսում։ Սոնա Գրիգորյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը կդադարեցվի․ հարցը կառավարության օրակարգում է
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տաշիր Գրուպ»-ում վաղ առավոտից խուզարկություններ են. ի՞նչ է հայտնի
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Երևանում և Սյունիքում նոր մաքսային ու լոգիստիկ կենտրոններ կստեղծվեն. հարցը կառավարության օրակարգում է
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago

Բազմազավակ ընտանիքներին՝ բնակարան պետության հաշվին․ ինչ է առաջարկում կառավարությունը
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ի փողն ավելացնում եք, ու՞մ սիրուն աչքերի համար․ Արթուր Խաչատրյանը՝ ֆինանսների նախարարին
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago
Related coverage
Սյունիքից՝ Վաշինգտոն․ TRIPP-ը, ՀՀ պարտավորություններն ու խաղաղության անորոշ հեռանկարը
Aravot / 2 minutes ago

Նախնական վարկածով Ուշիի վթարի պատճառը մեքենայի արգելակման հետ է կապված եղել. ՆԳ նախարար
24TV / 24News / 2 minutes ago

Ներքին գործերի նախարարության ֆինանսավորումը կավելանա 40.4%-ով
Armenian Business News (ABNews) / 3 minutes ago

ՔՊ-ն փորձում է մեզ «համոզել», Փաշինյանի մոտ ստացվում է 1 բան՝ քանդել, ոչնչացնել, փչացնել
24TV / 24News / 6 minutes ago