ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր հաստատելու հարցը։ Նախագծով առաջարկվում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին հնարավորություն տալ պետության ամբողջական աջակցությամբ բնակարան ձեռք բերել կամ սեփական տուն կառուցել։ Ինչպես տեղեկանում է ArmLur.am -ը, ծրագրի շահառու ընտանիքներին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով նախատեսվում է տրամադրել 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակով։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրին, ապա կստանա ևս 4 մլն դրամ։ Այսպիսով, օրինակ, 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը կարող է ստանալ 24 մլն դրամ, 7 երեխա ունեցողը՝ 28 մլն դրամ, 8 երեխա ունեցողը՝ 32 մլն դրամ, իսկ 9 երեխա ունեցողը՝ 36 մլն դրամ։ 10 երեխա ունեցող ընտանիքի համար նախատեսված գումարը կկազմի 40 մլն դրամ, 11 երեխայի դեպքում՝ 44 մլն դրամ, իսկ 12 երեխայի դեպքում՝ 48 մլն դրամ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ գյուղական բնակավայր ընտրած ընտանիքներին տրամադրվող հավելյալ 4 մլն դրամը կարող է օգտագործվել անհատական բնակելի տան կառուցման համար անհրաժեշտ հողամաս կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերելու, ինչպես նաև ծրագրով սահմանված այլ ուղղություններով։ Ծրագրի պայմաններով ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով սահմանվելու է նվազագույնը 10 քմ բնակմակերես։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 6 անչափահաս երեխա և երկու ծնող ունեցող ընտանիքի համար նվազագույն բնակմակերեսը պետք է կազմի 80 քմ։ Նախնական տվյալներով՝ Հայաստանում կա 643 ընտանիք, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Նրանցից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7, 76-ը՝ 8, 26-ը՝ 9, 5-ը՝ 10, 2-ը՝ 11, իսկ մեկ ընտանիք ունի 12 անչափահաս երեխա։ ArmԼուր.am-ը ուսումնասիրել է նաև մարզային բաշխվածությունը։ Այս տվյալներով՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների ամենամեծ թիվը Շիրակի մարզում է՝ 81 ընտանիք, որին հաջորդում է Արմավիրի մարզը՝ 76 ընտանիքով։ Արարատի մարզում կա 77, Լոռիում՝ 79, Գեղարքունիքում՝ 64, Կոտայքում՝ 72, Սյունիքում՝ 47, Վայոց ձորում՝ 11, Տավուշում՝ 33, Արագածոտնում՝ 34, իսկ Երևանում՝ 69 նման ընտանիք։ Նախագծի ընդունման դեպքում առաջիկա 10 տարիների ընթացքում պետական բյուջեից ծրագրի իրականացման համար կպահանջվի առավելագույնը 31 մլրդ 900 մլն դրամ։ Այս հաշվարկը կատարվել է այն պայմանով, որ ծրագրին կմասնակցեն բոլոր 643 ընտանիքները, իսկ նրանց 50 տոկոսը կնախընտրի գյուղական բնակավայրերում բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել։ Նախատեսվում է, որ շահառուների 50 տոկոսը վարկավորում կստանա 2027 թվականին, մյուս 50 տոկոսը՝ 2028 թվականին։ Մասնավորապես, 2027 թվականի համար վեց ամսվա կտրվածքով անհրաժեշտ կլինի շուրջ 1.4 մլրդ դրամ, իսկ 2028 թվականին՝ շուրջ 3.7 մլրդ դրամ։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացումը կնպաստի շուրջ 650 ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը և շուրջ 4300 երեխաների բարեկեցության ապահովմանը։ Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից։ Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում առաջարկվում է հաստատել բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման կարգը։ Անի Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բազմազավակ ընտանիքներին՝ բնակարան պետության հաշվին․ ինչ է առաջարկում կառավարությունը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ինչ արժե Հայաստանում բենզինը, գազը և ոսկին 04.11.2026
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմավիրի մարզում բախվել են 5 մեքենա. երկուսը հայտնվել են ջրատար առվակում
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

ՈւՂԻՂ․ Ընթանում է Գագիկ Ծառուկյանի գործով հերթական դատական նիստը
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Արմավիրի մարզում բախվել են 5 մեքենա. երկուսը հայտնվել են ջրատար առվակում
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago
Related coverage

«Ոչ մի ընդդիմադիր ուժ չպիտի ձեռքերը ծալած նստի և սպասի, թե երբ է հասնելու իր հերթը». Գառնիկ Դանիելյան
Aravot / 7 minutes ago

Ընդհանուր այս պրոցեսը մի պատճառ ունի՝ Սահմանադրության ընդունման խնդիրը, որը կանգնած է իշխանության կոկորդին․ Դավիթ Ղազինյան
ABC Media / 9 minutes ago

Իշխանությունները փորձում են համոզել, բայց այդ մեթոդները չեն աշխատելու․ Դավիթ Ղազինյան
Alpha News / 13 minutes ago

Թրամփի կուսակցությունը պարտվեց ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում
CivilNet / 17 minutes ago