Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Վաշինգտոնին ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա՝ ընդգծելով, որ պատերազմը սկսել է Մոսկվան։ PBS NewsHour-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի պրագմատիկ մոտեցում ցուցաբերի և կենտրոնանա Ռուսաստանի պատասխանատվության վրա։ Անդրադառնալով Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններին՝ նա դրանք բնութագրել է մեկ բառով՝ «զգացմունքային»։ Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինայի ռազմական հզորացումը կարևոր է ոչ միայն երկրի գոյատևման, այլև Եվրոպայի անվտանգության համար՝ զգուշացնելով, որ ուժեղացած Ռուսաստանը կարող է սպառնալ ՆԱՏՕ-ի տարածքին։ Հարցազրույցի ընթացքում նա խոսել է նաև պատերազմի՝ երեխաների վրա թողած հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ Պուտինի պատճառով ուկրաինացի երեխաները կորցրել են իրենց մանկությունը և ստիպված են եղել վաղ հասունանալ։ Միևնույն ժամանակ, Զելենսկին բարձր է գնահատել նրանց տոկունությունն ու հայրենասիրությունը՝ նշելով, որ երեխաներն ուժ են տալիս իրենց ծնողներին և համայնքներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զելենսկին կոչ է արել Թրամփին ավելի մեծ ճնշում գործադրել Պուտինի, ոչ թե Ուկրաինայի վրա
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին
ArmLur / Zhoghovurd / 49 minutes ago
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
ArmLur / Zhoghovurd / 58 minutes ago

Օրվա խորհուրդը՝ մի վախեցեք փոփոխություններից, երբեմն հենց անսպասելի շրջադարձերն են բացում նոր հնարավորությունների ճանապարհը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Մերժելի է թե՛ ադրբեջանական օրակարգը, թե՛ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը․ Աբրահամյան
ABC Media / 9 minutes ago

Ծխախոտ ծխելու հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 15-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել
24TV / 24News / 12 minutes ago

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք նավի վրա բռնկված հրդեհների մասին
Shant News / 19 minutes ago

Բեռլինի ոստիկանությունը հետաքննում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարի մահվան պատճառները
Shant News / 31 minutes ago