Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նիստին մասնակցել են Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության և ներառականության ապահովման մեխանիզմների արդյունավետությանը, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների մատչելիությանը, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար բանկային ու ֆինանսական ծառայությունների հասանելիության ապահովմանն առնչվող, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր։ Այս համատեքստում կարևորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված քաղաքաշինական նոր նորմերի ներդրումը, որը հնարավորություն է տալիս առկա շենքերն ու շինությունները, ինչպես նաև դրանց հարակից տարածքները համապատասխանեցնել մատչելիության պահանջներին՝ միաժամանակ ապահովելով նոր կառուցվող օբյեկտների նախագծման և կառուցման ընթացքում հասանելիության բարձր չափանիշների կիրառումը։ Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև իրավական և գործնական դաշտում առկա խնդիրներին, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժին, անկախ կյանքին և իրավունքների լիարժեք իրացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։ The post Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկային ու ֆինանսական ծառայությունների հասանելիության ապահովմանն առնչվող հարցեր appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկային ու ֆինանսական ծառայությունների հասանելիության ապահովմանն առնչվող հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 4 hours ago

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել բանկային ճգնաժամի ֆոնին | news.am
Infocom / 4 hours ago

Ռուսաստանն ու Իրանը Ռեշտ–Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ են ստորագրել | news.am
Infocom / 4 hours ago

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել գերագույն առաջնորդի ուղերձը | shantnews.am
Infocom / 5 hours ago
Related coverage

«Օդը լի է աղոթքով»․ բրիտանացի բլոգերը ներկայացրել է Հայաստանի գեղեցիկ տեսարժան վայրերը
Alpha News / 2 hours ago

Հարցազրույց Աշոտ Ժամկոչյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 2 hours ago

«Սիթիի» մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Aravot / 3 hours ago

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4,36 միլիարդ եվրոյի չափով օգնության նոր փաթեթ
1in.am / 4 hours ago