Շրջակա միջավայրի ազգային գործակալության կայքում հրապարակված եղանակի կանխատեսման համաձայն՝ նոյեմբերի 3-5-ը Ջավախքում սպասվում է փոփոխական ամպամածություն, ժամանակ առ ժամանակ՝ կարճատև անձրևներ, երբեմն՝ առանց տեղումների։ Նոյեմբերի 5-ին հնարավոր է նաև ձյուն։ Ներկայացնում ենք եղանակի մանրամասն կանխատեսումն ըստ օրերի։ 2026 թվականի նոյեմբերի 3՝ երեքշաբթի Փոփոխական ամպամածություն, ժամանակ առ ժամանակ՝ ամպամածության ավելացում։ Գիշերը տեղ-տեղ կարճատև անձրև, ցերեկը հիմնականում առանց տեղումների։ Արևելյան քամի՝ 8-13 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը՝ -1-ից +4°, ցերեկը՝ +6-ից +11°, տեղ-տեղ՝ մինչև +15°։ 2026 թվականի նոյեմբերի 4՝ չորեքշաբթի Փոփոխական ամպամածություն։ Գիշերը հիմնականում առանց տեղումների, ցերեկը տեղ-տեղ կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ։ Փոփոխական ուղղության քամի՝ 8-13 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը՝ -1-ից +4°, ցերեկը՝ +5-ից +10°, տեղ-տեղ՝ մինչև +16°։ 2026 թվականի նոյեմբերի 5՝ հինգշաբթի Փոփոխական ամպամածություն։ Գիշերը որոշ շրջաններում, ցերեկը՝ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Օրվա վերջում հյուսիսային բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ՝ առատ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վ արագությամբ, օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ՝ ուժեղ՝ 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը՝ +1-ից +6°, ցերեկը՝ +5-ից +10°։